Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ուսումնական այցեր Բրյուսել և Պրահա՝ լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար

EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում են լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու ուսումնական այցի՝ Բրյուսելում և Պրահայում, 2025թ. սեպտեմպերին։ 

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել մասնակիցների կարողությունները՝ ԵՄ-ի և ընդլայնման գործընթացի վերաբերյալ հավաստի ու իրատեսական խոսույթներ ստեղծելու և տարածելու ուղղությամբ սոցիալական մեդիայում։ Ուսումնական այցերի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ԵՄ և Չեխիայի պետական կառույցների, ռազմավարական հաղորդակցության փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և մեդիա մասնագետների հետ։

Բոլոր ծախսերը (ճանապարհ, կեցություն, սնունդ, ապահովագրություն) ապահովում է ծրագիրը։ Աշխատանքային լեզուն անգլերենն է։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2025թ. մարտի 21-ը։
Ամբողջական հայտարարությունը հասանելի է այստեղ։

Կիսվել :