Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցության ուղեցույց․ հիմունքներ և գործնական մոտեցումներ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), կարևորելով ոչ բռնի հաղորդակցության (ՈԲՀ) մշակույթի տարածումն ու ամրապնդումը Հայաստանում, Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ և International Alert կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում մշակել և տպագրել է ՈԲՀ-ին նվիրված ուսուցողական գրքույկ։ Այն առաջին նմանատիպ գործնական ուղեցույցն է հայերեն լեզվով և կարևոր ներդրում է Հայաստանում ոչ բռնի հաղորդակցության մշակույթի ձևավորման ու իրազեկման գործում։

Ոչ բռնի հաղորդակցությունը հարգալից և կարիքահեն հաղորդակցության համաշխարհային ճանաչում ստացած մեթոդաբանություն է, որը նպաստում է միջանձնային և խմբային հարաբերություններում վստահության, փոխըմբռնման և պատասխանատու խոսքի մշակույթի ամրապնդմանը։

Գրքույկը մշակել է ծրագրի շահառու և գործընկեր Գոհար Գրիգորյանը՝ ոգեշնչված ՀԼԱ-ի կողմից իրականացված ՈԲՀ կարողությունների զարգացման դասընթացներին իր մասնակցությունից, ինչպես նաև Մարշալ Ռոզենբերգի «Ոչ բռնի հաղորդակցություն․ կյանքի լեզու» գրքից։ Գործնական բովանդակությունը, օրինակները և վարժությունները վերանայվել ու հստակեցվել են ՈԲՀ կենտրոնի որակավորում ունեցող դասընթացավար Սինտա Դեպոնդտի մենթորությամբ՝ ապահովելով մեթոդական ճշգրտությունն ու միջազգային ստանդարտներին համահունչ մոտեցումները։

Կիսվել :