Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Տելեգրամը որպես քարոզչական միջավայր. ռուսալեզու ալիքների պատումների վերլուծություն

Նախընտրական 2025 թվականը ներքին և արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանում անցավ լարված և բուռն մթնոլորտում։

Տարեսկզբին Երևանը կատարեց քայլեր, որոնք ուղղված էին խորացնելու հարաբերությունները Եվրոպական միության հետ, իսկ ամռանը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ ներգրավվածությունն ավելի ակնհայտ դարձավ։

Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները շարունակեցին մնալ լարված ու զգուշավոր։ Չնայած նրան, որ Երևանը պաշտոնապես հայտարարեց, որ «Հայաստանը չի պատրաստվում վերաֆորմատավորել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները», Երևանի և Մոսկվայի շփումներում խնդիրների առկայությունը նույնպես շեշտվեց տարբեր առիթներով։

Տեղեկատվական տեսանկյունից Հայաստանի իշխանությունների դեմ հիբրիդային հարձակումների իրականացման մասին խոսեցին թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փաստեր ստուգող կազմակերպությունները։

Սույն հետազոտությունը նպատակ ունի պարզելու, թե այս համատեքստում ինչ պատումներ են շրջանառվել Հայաստանի վերաբերյալ Տելեգրամի ռուսալեզու ալիքներում մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Հետազոտությունն անցկացվել է «Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ» ծրագրի շրջանակում, որը Հանրային լրագրության ակումբն իրականացրել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը և զեկույցի հեղինակը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեսակետները:

Կիսվել :