Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում
Ծրագրի հակիրճ նկարագրություն
Ծրագրի ընդհանուր նկարագիր
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։
Ծրագրի խնդիրներն են.
- Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,
- Բարելավել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։
Ծրագրի բաղադրիչները
Լրագրողների կարողությունների զարգացում
Միջազգային դասընթացավարների կողմից կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ լրագրողների համար՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների առանձնահատկությունների և մեթոդների մասին: Քաղաքացիական հասարակության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները կհրավիրվեն ներկայացնելու տեսակետերը, ինչպես նաև քննարկելու հնարավոր համագործակցության մեխանիզմներն ու մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում կմշակվի և առցանց կհրապարակվի ձեռնարկ, որը կպարունակի դասընթացի մոդուլները և թեմային առնչվող այլ նյութեր։
Լրագրողական նյութեր
Համապարփակ լրագրողական նյութեր կստեղծվեն դասընթացներին մասնակցած լրագրողների կողմից՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ծրագիրը կտրամադրի տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն՝ հետաքննական նյութեր պատրաստելիս, որոնք կհրապարակվեն և կտարածվեն շահակիցների ու հանրության շրջանում։
Մեդիա մրցույթ
Կիրականացվեն տարեկան մեդիա մրցույթներ` փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանրության ուշադրությունը բարձրացված խնդիրների վրա սևեռելու, ինչպես նաև դրանց մասնագիտական, հետևողական լուսաբանումը խրախուսելու նպատակով։
Առցանց/Հեռուստահաղորդումներ
Հեռուստահաղորդումները կպարտաստվեն և կհեռարձակվեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ փորձագետների և անհատական պատմությունների հիման վրա։ Թեմաների ընտրությունը կկատարվի առկա զեկույցների, նյութերի, ինչպես նաև փորձագետների, ակտիվիստների, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա։
Հանրային քննարկումներ
Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կիրականացվեն ուղիղ հեռարձակմամբ հանրային քննարկումներ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Լրացուցից տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Հանրային լրագրության ակումբ՝ +37412 755898, +37499 755 898: