Փաստերի ստուգման ձեռնարկ պատրաստելու տեխնիկական առաջադրանք
- September 12, 2018
- Category: Հայտարարություններ, Փաստերի ռադարի նորություններ
«Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագրի մասին
2018 թ․ օգոստոսին «Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն Միացյալ նահանգների Գերման Մարշալ հիմնադրամի ծրագիր հանդիսացող Բլեք Սի Թրասթի ֆինանսավորմամբ մեկնարկել է «Փաստերի ստուգման ցանցի ձևավորում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է խթանել հայաստանյան լրատվամիջոցներում փաստերի ստուգման մշակույթի զարգացումը՝ նորությունների, լրագրողական նյութերի ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացման նպատակով, ինչպես նաև զարգացնել լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստերի ստուգման հմտությունները՝ նվազեցնելով ապատեղեկատվության և հանրային թյուրընկալման ռիսկը և բարելավելով հանրային իրազեկությունը։
Ծրագրի խնդիրներն են՝
-ներկայացնել և փորձարկել լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կառույցների միջև փաստերի ստուգման նպատակով հաղորդակցության մեխանիզմները,
-ձևավորել փաստերի ստուգման նպատակով ոչ ֆորմալ ցանց` աջակցելու մեդիա դաշտին փաստերի ստուգման գործընթացում:
Որպես ծրագրի բաղադրիչ, ՀԼԱ-ն հայտարարում է փորձագետի մրցույթ լրագրողների և լայն հանրության համար փաստերի ստուգման ձեռնարկի մշակման նպատակով։
Մրցույթի խնդիրներն ու ակնկալվող արդյունքները
Ուսումնասիրության և ձեռնարկի հիմնական խնդիրներն են՝
-բացահայտել փաստերի ստուգման գործիքներն ու մոտեցումները՝ ուշադրություն դարձնելով առցանց հարթակների վրա (օր․՝ որոնման համակարգեր, փաստերի ստուգման հավելվածներ, կայքեր և այլն),
առաջարկել Հայաստանում կիրառելի փաստերի ստուգման գործիքներ,
-առաջարկել գործնական ընթացակարգեր և մեխանիզմներ, որոնք արդյունավետ կդարձնեն Հայաստանում փաստերի ստուգման գործընթացը
-մշակել մեդիա դաշտի և քաղաքացիական հասարակության համար փաստերի ստուգման սկզբունքներ և էթիկայի կանոններ
-մշակել փաստերի ստուգման ձեռնարկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար՝ հիմնված տեղական օրինակների և դեպքերի վրա,
-մշակել ձեռնարկ, որը արժեքավոր համալրում կլինի ՀԼԱ գործընկերների կողմից արդեն մշակված և հրապարակված ուղեցույցներին:
-մշակել կիրառելի ձեռնարկ լրագրողների, քաղաքացիական հասարակության և հանրության լայն շրջանակների համար։
Ուսուցողական ձեռնարկի և ուսումնասիրության հիմնական հարցերի շրջանակը
Ո՞րն է փաստերի ստուգման հիմնական հայեցակարգը։ Ինչու՞ է փաստերի ստուգումը կարևոր ճշգրիտ և ճշմարիտ տեղեկատվության տրամադրման համար։ Որո՞նք են փաստերի ստուգման հիմնական գործինքներն ու տեխնիկան։ Փաստերի ստուգման ինչպիսի՞ լավագույն միջազգային պրակտիկա գոյություն ունի։ Փաստերի ստուգման ո՞ր գործիքները կիրառելի կլինեն Հայաստանում։ Այդ գործիքները ինչպե՞ս կարող են կիրառվել լրագրողների կողմից Հայաստանում։ Որո՞նք են փաստերի ստուգման հիմնական կանոնները և էթիկայի սկզբունքները։ Որո՞նք են Հայաստանում փաստերի ստուգման գործիքների կիրառման և փաստերի ստուգմամբ զբաղվող լրագրողների/լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, իրավապաշտպանների, պետական և միջազգային կազմակերպությունների հարթակի ստեղծման հիմնական առաջարկությունները։
Անմիջական արդյունքները
Մրցույթի ակնկալվող անմիջական արդյունքներն են՝
-Հայաստանում փաստերի ստուգման գործիքների վերաբերյալ ուսումնասիրության հաշվետվություն (հայերենով), ներառյալ փաստերի ստուգման աշխատանքային սկզբունքների կանոններ (առավելագույնը 25-30 էջ),
-Հայաստանում փաստերի ստուգման ձեռնարկ/ուսուցողական ուղեցույց (հայերենով) (առավելագույնը 45 էջ), ներառյալ դիզայնն ու սրբագրությունը։
Ժամանակացույց
Արդյունքներ Վերջնաժամկետ
Տեխնիկական առաջադրանքի հրապարակում 2018 թ․ սեպտեմբերի 12
Հետազոտողի ընտրություն / պայմանագրի ստորագրում 2018 թ․ սեպտեմբերի 30
Ուսումնասիրության հաշվետվության նախագծի ներկայացում 2018 թ․ նոյեմբերի 15
Ուսումնասիրության հաշվետվության վերջնականացում 2018 թ․ նոյեմբերի 30
Ուղեցույցի մշակում և հրապարակում 2018 թ․ դեկտեմբերի 20
Ուղեցույցի հանրային ներկայացում 2019 թ․ հունվարի 15
Պահանջվող որակավորումներն ու փորձը
Խորհրդատուն/դասընթացավարը պետք է ունենա հետևյալ որակավորումները՝
-համապատասխան կրթություն հետազոտության, փաստերի ստուգման և/կամ լրագրության ոլորտում,
-առնվազն հինգ տարվա փորձ հետազոտության, փաստերի ստուգման, տեղեկատվության անվտանգության և/կամ հետաքննական լրագրության ոլորտներում,
-որակյալ ներկայացումներ կատարելու հմտություններ,
-գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
-պահանջվող փաստաթղթերն ու հայտերի ներկայացման ընթացակարգը
Պահանջվող որակավորումներ ունեցող և հետաքրքրված անհատները/փորձագետները կարող են ուղարկել իրենց առաջարկը/հայտը [email protected] էլ․ փոստին մինչև սեպտեմբերի 20-ը։
Առաջարկությունը պետք է ներառի՝
-ուսումնասիրության հիմնական նկարագիրը, մոտեցումները, ինչպես նաև կառուցվածքը,
-ֆինանսական առաջարկ,
-ինքնակենսագրական(ներ)։
Եթե ունեք հարցեր առաջարկի մշակման վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել Հանրային լրագրության ակումբի հետ էլ․ փոստով՝ [email protected] կամ հեռախոսազանգով՝ +374 91 22 07 19։