Նախկին Projects

Ծրագրի անվանում՝ ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում

Դոնոր՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն

Իրականացնողներ՝ Հանրային լրագրության ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Իրականացման ժամկետներ՝ 01 դեկտեմբեր, 2021 – 30 հունիս, 2022 թ

Բյուջե՝ 39․420 ԱՄՆ դոլար

Ծրագրի նպատակը՝ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և բացահայտելու համար. աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում, ստեղծել ցանցայնության և համագործակցության հնարավորություն, որպեսզի նրանք միմյանց աջակցեն ապատեղեկատվական հոսքերը կոտրելու ընդհանուր առաքելության հարցում։

Ծրագրի խնդիրները՝

1. Հզորացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ապատեղեկատվությանը դիմակայելու կարողություններ զարգացնելու գործում: 

2. Հզորացնել Տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին մեդիագրագիտության և փաստերի ստուգման գիտելիքներով, աջակցել նրանց ճշգրիտ և հավաստի տեղեկատվություն փնտրելու, ստանալու և տարածելու հարցում։  

3. Բարձրացնել ՔՀԿ-ների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների միջև համագործակցության մակարդակը ապատեղեկատվության դեմ համատեղ պայքարում:  



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend