Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն
- October 31, 2023
- Category:
Ծրագրի անվանում՝ «Hack2Check․ մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»
Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակ
Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) և Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստան
Ծրագրի գործընկերներ՝ Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ), «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իր Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններով
Իրականացման ժամկետներ՝ հոկտեմբեր 2023 թ․ – դեկտեմբեր 2024 թ․
Բյուջե՝ 70.000 ԱՄՆ դոլար
Ծրագրի նպատակը
Ծրագիրը նպատակ ունի նպաստել նորարարական լուծումների զարգացմանը՝ մեդիա և տեղեկատվական գրագիտության բարելավման ու առցանց քարոզչության կանխարգելման գործում։ Ներգրավելով երիտասարդների, ՏՏ ոլորտի մասնագետների, մեդիա աշխատողների և մասնագետների՝ ծրագիրը պետք է բարձրացնի հասարակության տեղեկացվածությունը, վերազինի և ի հայտ բերի արդյունավետ լուծումներ, որոնք կզարգացնեն քննադատական մտածողությունը և դիմադրողականությունը քարոզչությանը։
Ծրագրի խնդիրները
Ծրագիրն ունի հետևյալ խնդիրները՝
- հանդիպումների և մեդիա արշավների միջոցով բարձրացնել թիրախային խմբի իրազեկվածությունը քարոզչության և մեդիա գրագիտության վերաբերյալ,
- հեքըթոնի ընթացքում ստեղծել նորարարական լուծումներ՝ քարոզչության և մեդիա գրագիտության խնդիրները հասցեականացնելու համար,
- մշակել հաջողված լուծումներ՝ հետհեքըթոնյան մենթորության և խորհրդատվության միջոցով,
- բարձրացնել հայ հասարակության դիմադրողականությունը քարոզչության և ապատեղեկատվության նկատմամբ՝ արդյունավետ լուծումների ընդունման և իրականացման միջոցով:
Ծրագրի գործողությունները և արդյունքները
Գործողություն 1: Խնդրի մատնանշում
Կձևավորվի մեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հասարակական ոլորտի փորձագետներից բաղկացած խումբ, որը կքննարկի և կմատնանշի առկա խնդիրները։
Փորձագետները կբացահայտեն և վեր կհանեն Հայաստանում քարոզչության, փաստերի ստուգման և մեդիա գրագիտության հետ կապված ամենահրատապ մարտահրավերները:
Գործողություն 2: Հանրային իրազեկում և հաղորդակցություն
- Կազմակերպել իրազեկող չորս հանդիպում Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ տեղի փորձագետների ներգրավմամբ, ներկայացնելու հայ հասարակության առջև ծառացած մարտահրավերները՝ կապված քարոզչության և մեդիա գրագիտության հետ:
Գործողություն 3: Հեքըթոնի և հետհեքըթոնյան միջոցառումների իրականացում
Կազմակերպել երկօրյա հեքըթոն, որին կմասնակցի մոտ հիսուն հայ երիտասարդ, այդ թվում՝ համալսարանի ուսանողներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, մեդիա ոլորտի մասնագետներ և մեդիա գրագիտության փորձագետներ:
Հեքըթոնի ընթացքում կկազմակերպվի առնվազն երկու քննարկում՝ համապատասխան թեմաներով, որոնք կանցկացվեն ԱՄՆ և տեղական փորձագետների կողմից, կլինի մեդիա և տեղեկատվական գրագիտության վերաբերյալ խաղ, մենթորություն։ Բացի այդ, ՀԼԱ-ի կողմից 2022 թվականին կազմակերպված հեքըթոնի հաղթողները կներկայացնեն իրենց ստարտափ նախագծերը։
Հեքըթոնի ավարտին կկազմակերպվի փիթչինգ նիստ, որտեղ թիմերը կներկայացնեն իրենց առաջարկած լուծումները մասնագիտական հանձնաժողովին: Առաջարկվող լուծումները կգնահատվեն, և հանձնաժողովը իրականացման համար կընտրի առնվազն երեք հաղթող թիմ, որոնք կֆինանսավորվեն և կստանան մենթորություն։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: Ծրագրում արտահայտված կարծիքները և եզրակացությունները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ դրանք համընկնեն ԱՄՆ պետքարտուղարության կարծիքի հետ: