Հոգեբանական աջակցություն Հայաստանի մեդիայի աշխատակիցներին

Ուշադրություն․ ծրագիրն այս պահին սառեցված է` պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով․ 90 օրով դադարեցնել այլ երկրների զարգացմանն ուղղված օգնությունը։

Ծրագրի անվանում՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագրի ֆինանսավորում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Առաջնորդող կազմակերպություն՝ Ինտերնյուս

Ենթադրամաշնորհառու՝ Հանրային լրագրության ակումբ

Ենթադրամաշնորհառուի ծրագիր՝ Տրամադրել հոգեբանական աջակցություն Հայաստանի մեդիայի աշխատակիցներին` Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում

Իրականացման ժամկետներ՝ Հունվար 2024 – դեկտեմբեր 2024 (փուլ 1-ին), դեկտեմբեր 2024 – դեկտեմբեր 2025 (փուլ 2-րդ)

Ենթադրամաշնորհառուի ծրագրի ընդհանուր բյուջե՝ 105,000 ԱՄՆ դոլար

 

Ծրագրի նպատակը

Ծրագրի գլխավոր նպատակն է տրամադրել հոգեբանական աջակցություն Հայաստանի մեդիայի աշխատակիցներին։ 

Ծրագրի նպատակն է Հայաստանի մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում անցկացնել կարիքների գնահատում՝ պարզելու պատերազմների, արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի լուսաբանման արդյունքում առաջացած մարտահրավերների ու սթրեսների հաղթահարման կարիքները, հոգեբանական արդյունավետ աջակցության ընդունելի ձևաչափերը։

Ծրագրի խնդիրները

  1. Կարիքների գնահատում ծրագրի մեկնարկային փուլում կանցկացվի մեդիա աշխատակիցների հոգեբանական աջակցության կարիքների գնահատում։ Փորձառու մասնագիտական թիմի հետ համագործակցությամբ կմշակվի կարիքների գնահատման մեթոդաբանություն, որի գործիքակազմը ներառելու է խորքային հարցազրույցներ և անանուն հարցախույզեր: Նախատեսվում է անցկացնել հարցազրույց առնվազն 20 լրագրողների, խմբագիրների՝ մեդիա բովանդակություն ստեղծող և բովանդակության հետ աշխատող ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Այս ուսումնասիրության արդյունքում նախատեսվող հոգեբանական աջակցությունը կլինի ավելի կարիքահեն։ Նախատեսված է նաև որպես խորհրդատու ներգրավել պատերազմական գոտիներում մեդիա ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցող միջազգային մասնագետի։
  2. Հոգեբանական խորհրդատվություն ծրագրի շրջանակում մեդիա աշխատողների համար հասանելի է լինելու անհատական հոգեբանական անվճար ծառայություն։ Հնարավոր է լինելու ընտրել ծրագրի կողմից առաջարկվող հոգեբաններին, անհատապես կապ հաստատել իրենց հետ։ Հոգեբանական ծառայությունների մատուցման ժամանակ խստորեն պահպանվում է անձնական տվյալների գաղտնիությունը։ Հատուկ մշակված մեթոդաբանությունը բացառում է անձնական տվյալների արտահոսքը հոգեբանից՝ ծրագրային թիմին։

 

Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:

 Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները:



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend