Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
- February 18, 2025
- Category:
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ»
Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն
Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ
Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում
Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․
Բյուջե՝ 9,000 եվրո
Ծրագրի ամփոփ նկարագրություն
Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, որոնք կարևոր են ազատազրկված անձանց և պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար։ Այս ոլորտում իրականացվող բարեփոխումները համահունչ են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որը կենտրոնացած է արդարադատության համակարգի արդիականացման, մարդասիրական մոտեցման և վերականգնողական արդարադատության զարգացման վրա։
Այս բարեփոխումների հանրայնացման նպատակով քննարկումներ կկազմակերպվեն Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնում, որը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, դատական համակարգի և մարդու իրավունքների շուրջ հանրային երկխոսություն խթանող հարթակ է։
Ծրագրի հիմնական ուղղությունները
- Կալանավայրի պայմաններ – Քննարկել Հայաստանի կալանավայրերի ծանրաբեռնվածության և անհամապատասխան պայմանների լուծման ուղիները, ներառյալ՝ հիմնական ծառայությունների և տարածքի սահմանափակ հասանելիության խնդիրները։
- Պայմանական վաղաժամկետ ազատում և վերաինտեգրում – Վերաիմաստավորել պայմանական վաղաժամկետ ազատման և հասարակության մեջ նախկին կալանավորների վերաինտեգրման գործընթացները՝ կրկնահանցագործությունը նվազեցնելու և վերականգնողական արդարադատությունը խթանելու նպատակով։
- Պրոբացիա՝ որպես այլընտրանք – Ընդլայնել պրոբացիոն համակարգի կիրառությունը որպես ազատազրկման այլընտրանք՝ ոչ բռնի հանցագործությունների դեպքում՝ կալանավայրերի գերբնակեցումը նվազեցնելու և վերականգնողական հնարավորությունները զարգացնելու նպատակով։
- Առողջապահություն քրեակատարողական հիմնարկներում – Ապահովել բավարար առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ հոգեկան առողջության ծառայություններ, բանտերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և մարդասիրական վերաբերմունքի ապահովման համար։
Ծրագրի նպատակները
- Մեդիա բովանդակության միջոցով բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանի քրեակատարողական և պրոբացիոն բարեփոխումների վերաբերյալ։
- Հարթակ ապահովել երկխոսության համար՝ ներգրավելով փորձագետների, պետական պաշտոնյաների, նախկին բանտարկյալների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ բարեփոխումների վերաբերյալ լուծումներ մշակելու նպատակով։
- Արտադրել մեդիա բովանդակություն (քննարկումներ, սոցիալական մեդիայի հոլովակներ, վավերագրական ֆիլմ), որը տեղեկացնում է հանրությանը, ներգրավում շահագրգիռ կողմերին և պաշտպանում մարդու իրավունքներին համահունչ բարեփոխումները։
Թիրախային լսարան
- Լայն հանրություն – Քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հասկանալ բարեփոխումների գործընթացն ու դրանց ազդեցությունը Հայաստանի արդարադատության համակարգի վրա։
- Մեդիա մասնագետներ և լրագրողներ – Նրանք, ովքեր լուսաբանում են արդարադատության բարեփոխումները կամ հետաքրքրված են քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի աշխատանքով։
- Պետական մարմիններ և բարեփոխումների պատասխանատուներ – Քրեակատարողական, ոստիկանության և արդարադատության բարեփոխումների մշակմամբ և իրագործմամբ զբաղվող պետական կառույցներ։
- Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և իրավապաշտպաններ – ՀԿ-ներ, որոնք ներգրավված են արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես՝ քրեակատարողական և պրոբացիոն բարեփոխումների մոնիտորինգի կամ իրավապաշտպան գործունեության մեջ։
Ծրագիրը միտված է խթանելու բաց երկխոսությունը և հնարավորություն տալու քաղաքացիական հասարակությանը ակտիվորեն մասնակցել արդարադատության բարեփոխումներին Հայաստանում։ Ավանդական մեդիա գործիքների և թվային նորարարական լուծումների համատեղմամբ, այն ներգրավելու է ավելի լայն լսարան և նպաստելու է փաստահեն քաղաքականությունների մշակմանը և իրագործմանը։
Այս էջը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: