Նախկին Projects

Ծրագրի անվանում՝ Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության

Իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ

Աջակից՝ Լիտվայի Հանրապետության դեսպանատունը Հայաստանի Հանրապետությունում / Լիտվայի զարգացման համագործակցություն 

Ծրագրի ժամկետներ՝ 2021թ․ հուլիս – 2021թ․ հոկտեմբեր

Բյուջեն՝ 7.000 եվրո

Ծրագրի նպատակն է նպաստել 10 մարզերում գործող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման գործընթացում։

Ծրագրի շահառուներն են ՀՀ 10 մարզերում գործող քաղաքացիական հասարակության կառույցները, կառույցների աշխատակիցները (ընդհանուր՝ 20 մասնակից, յուրաքանչյուր մարզից 2 ՔՀԿ ներկայացուցիչ)։

Ծրագրի շրջանակում Շիարկի մարզում Հանրային լրագրության ակումբը համագործակցել է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամի հետ։

Այս ծրագիրը կօգնի շահառու 10 մարզերում ՔՀԿ-ների կողմից ապատեղեկատվության դեմ պայքարի կարողությունների և փորձառության զարգացմանը։ ՔՀԿ-ները կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարը կսկսեն կիրառել իրենց գործունեության մեջ։ Ծրագիրը կօգնի, որպեսզի մարզերում գործող ՔՀԿ ներկայացուցիչները զարգացնեն իրենց կարողությունները և ունենան հնարավորություն իրենց պոտենցիալը դրսևորելու համար։



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend