Նախկին Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ուշադրություն․ ծրագիրը սառեցվել է`  պայմանավորված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով․ դադարեցնել այլ երկրների զարգացմանն ուղղված օգնությունը։

Ծրագրի անվանում՝ «Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով»

Ծրագրի ֆինանսավորումՀայաստանում ԱՄՆ դեսպանություն

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետ՝ 01.10.2024 – 31.08.2025 թ.

Բյուջե՝ 100,00000 ԱՄՆ դոլար

Ծրագրի նպատակը։ «Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով» ծրագիրը ռազմավարական նախաձեռնություն էր, որն ուղղված էր Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ՝ Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման միջոցով։ Երևանում կայանալիք եռօրյա համաժողովի շուրջ կենտրոնացած այս ծրագիրը նպատակ ուներ միավորելու երկու երկրների փորձագետներին՝ մասնագիտական քննարկումներ վարելու, փորձի փոխանակման և գործնական ռազմավարություններ մշակելու նպատակով։ Նախաձեռնությունը, մասնավորապես, ուղղված էր մեդիա ոլորտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտական շրջանակների և Կառավարության տարբեր օղակների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց կարողությունները ապատեղեկատվությունը բացահայտելու, դրան հակազդելու և այն կանխարգելելու գործում։

Ծրագրի խնդիրները

Նպաստել տեղեկատվական բարեվարքության շուրջ մասնագիտական քննարկումների մակարդակի բարձրացմանը։  Նպաստել խորքային քննարկումների անցկացմանն ու հմտությունների փոխանակմանը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ՝ ուսումնասիրելով դրանց ազդեցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, հասարակական համերաշխության և ազգային անվտանգության վրա։

Նպաստել հիմնական շահառուների կարողությունների զարգացմանը. լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, կառավարության հաղորդակցման մասնագետների և գիտական շրջանակների ներկայացուցիչներին զինել ապատեղեկատվության բացահայտման, հակազդման և կանխարգելմանն ուղղված առաջադեմ հմտություններով և գիտելիքներով։

Մշակել գործնական քաղաքականության առաջարկություններ։ Ներգրավել մասնակիցներին ինտերակտիվ դասընթացների՝ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված գործնական ուղեցույցներ և քաղաքականության առաջարկություններ համատեղ ստեղծելու համար:

Թիրախային լսարան

  • Պետական ​​կառույցների ներկայացուցիչներ և քաղաքականություն մշակողներ
  • Մեդիա մասնագետներ և լրագրողներ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ)
  • Գիտական շրջանակների ներկայացուցիչներ և հետազոտողներ
  • Միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձինք
  • Փաստեր ստուգող կազմակերպություններ

Կիսվել :