Ծրագրի անվանում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ»
Ֆինանսավորում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (նախկին՝ ԲՀՀ-Հայաստան)
Տևողությունը՝ Փուլ 1 – 2021 թ․ դեկտեմբեր – 2022 թ․ նոյեմբեր
Փուլ 2 – 2022 թ․ դեկտեմբեր – 2023 թ․ հունվար
Փուլ 3 – 2024 թ․ փետրվար – 2025 թ․ փետրվար
Ծրագրի նպատակն էր բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում էր նաև գործողություններ, որոնք ուղղված էին նշված խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության հաղորդակցության կարողությունների բարելավմանը։ Այդ համատեքստում, Հանրային լրագրության ակումբն անցկացրել է հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ՝ արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ։ ՀԼԱ-ն նաև կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության հաղորդակցման կարողությունները բարձրացնելու համար և հասանելի դարձրել հիմնական նյութերը ոլորտում հմտությունների հետագա զարգացման համար:
Ծրագիրն իրականացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն էին Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
