Հայտարարություններ

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի 2-րդ փուլի ընդունելություն

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» կրթական ծրագրի երկրորդ փուլի ընդունելություն։ Վերապատրաստման ծրագիրը ներառում է կարողությունների զարգացման դասընթացներ և անհատական նախագծերի վրա աշխատելու հնարավորություն։

Լաբորատորիայի շրջանակում բացառիկ և անվճար դասընթացը տևելու է երեք օր։

Դասընթացն անց են կացնելու ռազմավարական հաղորդակցության ոլորտի միջազգային և հայաստանյան հեղինակավոր մասնագետներ։

Ովքե՞ր կարող են դիմել

Դասընթացին կարող են դիմել Երևանում և ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպությունների հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչներ, ինչպես նաև Լրագրության, Հաղորդակցության, Հանրային կապերի ֆակուլտետների մագիստրատուրայում սովորող ուսանողներ։

Դիմորդներից միայն 12-ն են հնարավորություն ունենալու մասնակցելու դասընթացին։

Արդյունքում լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան իրականացնել անհատական  նախագծեր՝ ներկայացնելով իրենց կազմակերպությունների կամ  որևէ ծրագրի հաղորդակցության ռազմավարություն և գործողությունների պլան՝ ստանալով դրամաշնորհներ։

 

Դասընթացի թեմաները

1․ Ռազմավարական հաղորդակցության ներածություն․ քայլ առ քայլ ուսուցում

  • Կազմակերպության/ծրագրերի նպատակների սահմանում
  • Թիրախային լսարանի ընտրություն և ուսումնասիրություն
  • Հաղորդակցության նպատակների սահմանում
  • Ուղերձների ձևակերպում
  • Հաղորդակցության գործիքների և ալիքների ընտրություն
  • Հաղորդակցության գնահատման ցուցիչների սահմանում
  • Հաղորդակցության գործողությունների պլանի մշակում

2․ Ռազմավարական հաղորդակցության գործիքներ (Պատմույթների ներկայացում, Սոցիալական մեդիա ռազմավարություն, Ռեակտիվ/արձագանքող սոցիալական մեդիա, Լսարանի ձևավորում և ներգրավում և այլն)

3․ Պանելային քննարկում հայաստանյան ՔՀԿ-ների Հաղորդակցության մասնագետների մասնակցությամբ՝ քննարկելու ռազմավարական հաղորդակցության ոլորտում իրենց լավագույն փորձն ու ձեռքբերումները

Ժամկետներ

Առաջին դասընթացն անցկացվելու է Աղվերանում՝ սեպտեմբերի 24-26-ին։ 

Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է մշակվեն և ներկայացվեն անհատական նախագծերը։

Հոկտեմբերի 16-ին Երևանում տեղի կունենա մեկօրյա սեմինար՝ անհատական նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու, գործողությունների պլանը և դրանց իրականացման տեխնիկական ու բովանդակային առանձնահատկությունները քննարկելու նպատակով։

Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում պետք է իրականացվեն անհատական նախագծերը, ներկայացվեն ամփոփիչ հաշվետվությունները։ Դրանց իրականացման համար մասնակիցները կստանան դրամաշնորհներ։

Դասընթացին դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք պետք է լրացնեն դասընթացին մասնակցելու առցանց հայտը։

Դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 10-ն է։ Դասընթացի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀԼԱ Ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանի հետ՝  [email protected] էլ․ փոստի միջոցով։ Նամակի թեմա դաշտում հարկավոր է նշել՝ «StratComm. Lab_Q&A»:

Դասընթացի աշխատանքային լեզուն անգլերենն ու հայերենն է՝ համաժամանակյա  թարգմանությամբ։ ՀԼԱ-ն կապահովի բոլոր մասնակիցների ճանապարհի, կեցության և սննդի ծախսերը։

Լրացուցիչ մանրամասներ

Հավելված 1_Անհատական նախագծերի մասին

Հավելված 2_Անհատական նախագծերի ներկայացման ձևանմուշ

*****

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի մասին

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան նորարարական կրթական միջավայր է, որտեղ կարճ ժամանակահատվածում, վերապատրաստումների միջոցով մասնակիցներին տրվում է անհրաժեշտ հմտությունների, գիտելիքների և փորձի ձեռքբերման, կարողությունների զարգացման ու դրանց կիրառման հնարավորություն։

Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիան  հնարավորություն կտա ձեռք բերել ռազմավարական հաղորդակցության տեսական  և կիրառական գիտելիքներ, փորձառու մասնագետների օգնությամբ և խորհրդատվությամբ ծանոթանալ ռազմավարական հաղորդակցության մշակման, դրա իրականացման հմտություններին, ուսումնասիրել միջազգային և հայաստանյան լավագույն փորձը։ Լաբորատորիայի շրջանավարտները, այս բացառիկ հնարավորությունն արդյունավետ օգտագործելով, կդառնան պահանջված մասնագետներ՝ նոր որակի բարձրացնելով իրենց մասնագիտական հմտությունները։

Ծրագրի մասին 

Դասընթացն անցկացվում է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի  առաջնորդությամբ ձևավորված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն են՝ Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend