Ընթացիկ Նախագծեր

Արդարացի դատաիրավական բարեփոխումներ

 

Ծրագրի անվանում՝ «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ»

Ֆինանսավորում՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ (նախկին՝ ԲՀՀ-Հայաստան)

Տևողությունը՝ Փուլ 1 – 2021 թ․ դեկտեմբեր – 2022 թ․ նոյեմբեր

Փուլ 2 – 2022 թ․ դեկտեմբեր – 2023 թ․ նոյեմբեր 

 

Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը արդարադատության ոլորտում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ: Ծրագիրը ներառում է նաև գործողություններ, որոնք ուղղված են նշված խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության հաղորդակցության կարողությունների բարելավմանը։ Այդ համատեքստում, Հանրային լրագրության ակումբն անցկացնում է հանրային իրազեկման արշավներ և քննարկումներ՝ արդարադատության համակարգի բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ։ ՀԼԱ-ն նաև կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության հաղորդակցման կարողությունները բարձրացնելու համար և հասանելի կդարձնի հիմնական նյութերը ոլորտում հմտությունների հետագա զարգացման համար:



Share via
Send this to a friend