Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Հաղորդակցության պատասխանատու

🔴«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն փնտրում է փորձառու հաղորդակցության
պատասխանատուի՝ մեր թիմին միանալու համար։ Հաղորդակցության պատասխանատուն համակարգելու է ինչպես կազմակերպության ընդհանուր, այնպես էլ առանձին ծրագրերի հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության աշխատանքները, ինչպես նաև մշակելու, խմբագրելու և հրապարակելու է հաղորդակցական նյութեր։


📍Աշխատանքը ներառում է նաև ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը և դրա հետ կապված բարեփոխումներին վերաբերող հաղորդակցությունը։
Հաղորդակցության պատասխանատուն պատասխանատու կլինի ՀԼԱ-ի հաղորդակցության և
տեսանելիության աշխատանքների համար՝ նպաստելով բարդ իրավական, հանրային քաղաքականությանը և բարեփոխումներին վերաբերող տեղեկատվության ճշգրիտ, հասկանալի և
հանրության համար մատչելի ներկայացմանը։
ԵՄ–Հայաստան հարաբերությունների, վիզաների ազատականացման գործընթացի, համապատասխան
բարեփոխումների կամ հանրային քաղաքականության ոլորտների վերաբերյալ փորձը կամ լավ
իրազեկվածությունը կդիտարկվի որպես առավելություն։


Հիմնական պարտականություններ

  • Համակարգել և իրականացնել ՀԼԱ-ի ընդհանուր հաղորդակցության, խմբագրական պլանավորման և հիմնական ուղերձների մշակման աշխատանքները՝ ապահովելով կազմակերպության հաղորդակցության միասնականությունն ու հետևողականությունը։
  • Համակարգել առանձին ծրագրերի հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության
    աշխատանքները՝ դրանք համադրելով ՀԼԱ-ի ընդհանուր հաղորդակցական մոտեցման հետ։
  • Մասնակցել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի հաղորդակցության և տեսանելիության
    ռազմավարության ու գործողությունների պլանի մշակմանը և համակարգել դրանց իրականացումը՝
    ծրագրային թիմի և գործընկերների հետ համագործակցությամբ։
  • Համակարգել և վարել ՀԼԱ-ի կայքի, սոցիալական մեդիայի էջերի և այլ առցանց ռեսուրսների
    հաղորդակցությունը՝ ապահովելով բովանդակության կանոնավոր պլանավորումը, պատրաստումը,
    հրապարակումը և թարմացումը։
  • Մշակել, գրել, խմբագրել և հրապարակել ՀԼԱ-ի և ծրագրերի հաղորդակցական նյութերը՝ կայքի,
    սոցիալական մեդիայի, թվային հարթակների, Մեդիա կենտրոնի գործունեության, հանրային
    քննարկումների և այլ միջոցառումների համար։
  • Համակարգել և անմիջականորեն մասնակցել բացատրական և իրազեկման նյութերի, հաճախ տրվող հարցերի, «առասպել և փաստ» ձևաչափի, կանխարգելիչ հաղորդակցական նյութերի (pre-bunking), տեսանյութերի, սոցիալական մեդիայի և այլ բովանդակության մշակմանը։
  • Համակարգել ծրագրի Ռեսուրսային հարթակի բովանդակության պատրաստումն ու թարմացումը՝
    անհրաժեշտության դեպքում նաև պատրաստելով, խմբագրելով և հրապարակելով նյութեր։
  • Տրամադրել խմբագրական ուղղորդում և աջակցություն ՀԼԱ-ի առցանց ռեսուրսների, Մեդիա կենտրոնի, մարզային իրազեկման, լրագրողների ներգրավման և ծրագրային այլ հաղորդակցական աշխատանքների շրջանակում։
  • Համակարգել հաղորդակցական նյութերի վերանայման և հաստատման գործընթացը՝ համագործակցելով ՀԼԱ-ի թիմի, ոլորտային փորձագետների և գործընկերների հետ։
  • Հետևել սոցիալական մեդիայի և այլ թվային հարթակների հիմնական ցուցանիշներին, գնահատել
    բովանդակության արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեմաների, ձևաչափերի կամ ներկայացման փոփոխություններ։
  • Ապահովել ԵՄ-ի, ինչպես նաև այլ դոնորների հաղորդակցության և տեսանելիության պահանջների
    պահպանումը։
  • Ապահովել հրապարակվող նյութերի ճշգրտությունը, անաչառությունն ու ներառականությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ հաշվի առնելով նաև մարդկանց անվտանգության, կազմակերպության հեղինակության և հանրային հաղորդակցության հետ կապված հնարավոր ռիսկերը։
  • Հետևել մեդիա և տեղեկատվական միջավայրի զարգացումներին, հատկապես ծրագրերի թեմատիկ ուղղություններին առնչվող քննարկումներին, և անհրաժեշտության դեպքում առաջարկել պարզաբանող կամ կանխարգելիչ հաղորդակցական արձագանքներ։
  • Մասնակցել հաղորդակցության և դրա համակարգման հետ կապված այլ անհրաժեշտ աշխատանքների։


Պահանջվող որակավորումներ և փորձ

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, մեդիայի, հանրային կապերի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտում։
  • Առնվազն 4 տարվա համապատասխան մասնագիտական փորձ ռազմավարական հաղորդակցության, լրագրության, մեդիայի, հանրային կապերի կամ հանրային տեղեկատվության ոլորտում։
  • Հաղորդակցության ռազմավարությունների և հանրային իրազեկման արշավների մշակման և իրականացման փորձ։
  • Խմբագրական լավ հմտություններ և տարբեր ձևաչափերով բովանդակություն ինքնուրույն մշակելու, խմբագրելու, դրա պատրաստումը համակարգելու և որակն ապահովելու փորձ։
  • Կայքերի, սոցիալական մեդիայի և այլ թվային հարթակների համար բովանդակություն պատրաստելու, հրապարակելու և դրանց առօրյա վարումը համակարգելու փորձ։
  • Բարդ քաղաքական, իրավական կամ բարեփոխումներին վերաբերող տեղեկատվությունը հստակ, հասկանալի և հանրության համար մատչելի բովանդակության վերածելու կարողություն։
  • Հայաստանի մեդիա և տեղեկատվական միջավայրի լավ իմացություն։
  • ԵՄ–Հայաստան հարաբերությունների, եվրոպական ինտեգրման, միգրացիայի, վիզաների ազատականացման, մարդու իրավունքների և/կամ հարակից բարեփոխումների վերաբերյալ գիտելիքը կամ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Ապատեղեկատվության, մեդիագրագիտության, փաստերի վրա հիմնված հաղորդակցության և/կամ ԵՄ-ի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես
    առավելություն։
  • Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
  • Համակարգչային, ներառյալ MS Office-ի, առցանց և ԱԲ գործիքների կիրառման հմտություններ։


Կիսվել :