🔴«Հանրային լրագրության ակումբ» (ՀԼԱ) ՀԿ-ն փնտրում է փորձառու հաղորդակցության
պատասխանատուի՝ մեր թիմին միանալու համար։ Հաղորդակցության պատասխանատուն համակարգելու է ինչպես կազմակերպության ընդհանուր, այնպես էլ առանձին ծրագրերի հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության աշխատանքները, ինչպես նաև մշակելու, խմբագրելու և հրապարակելու է հաղորդակցական նյութեր։
📍Աշխատանքը ներառում է նաև ԵՄ–Հայաստան վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը և դրա հետ կապված բարեփոխումներին վերաբերող հաղորդակցությունը։
Հաղորդակցության պատասխանատուն պատասխանատու կլինի ՀԼԱ-ի հաղորդակցության և
տեսանելիության աշխատանքների համար՝ նպաստելով բարդ իրավական, հանրային քաղաքականությանը և բարեփոխումներին վերաբերող տեղեկատվության ճշգրիտ, հասկանալի և
հանրության համար մատչելի ներկայացմանը։
ԵՄ–Հայաստան հարաբերությունների, վիզաների ազատականացման գործընթացի, համապատասխան
բարեփոխումների կամ հանրային քաղաքականության ոլորտների վերաբերյալ փորձը կամ լավ
իրազեկվածությունը կդիտարկվի որպես առավելություն։
✅Հիմնական պարտականություններ
- Համակարգել և իրականացնել ՀԼԱ-ի ընդհանուր հաղորդակցության, խմբագրական պլանավորման և հիմնական ուղերձների մշակման աշխատանքները՝ ապահովելով կազմակերպության հաղորդակցության միասնականությունն ու հետևողականությունը։
- Համակարգել առանձին ծրագրերի հաղորդակցության և ռազմավարական հաղորդակցության
աշխատանքները՝ դրանք համադրելով ՀԼԱ-ի ընդհանուր հաղորդակցական մոտեցման հետ։ - Մասնակցել ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի հաղորդակցության և տեսանելիության
ռազմավարության ու գործողությունների պլանի մշակմանը և համակարգել դրանց իրականացումը՝
ծրագրային թիմի և գործընկերների հետ համագործակցությամբ։ - Համակարգել և վարել ՀԼԱ-ի կայքի, սոցիալական մեդիայի էջերի և այլ առցանց ռեսուրսների
հաղորդակցությունը՝ ապահովելով բովանդակության կանոնավոր պլանավորումը, պատրաստումը,
հրապարակումը և թարմացումը։ - Մշակել, գրել, խմբագրել և հրապարակել ՀԼԱ-ի և ծրագրերի հաղորդակցական նյութերը՝ կայքի,
սոցիալական մեդիայի, թվային հարթակների, Մեդիա կենտրոնի գործունեության, հանրային
քննարկումների և այլ միջոցառումների համար։ - Համակարգել և անմիջականորեն մասնակցել բացատրական և իրազեկման նյութերի, հաճախ տրվող հարցերի, «առասպել և փաստ» ձևաչափի, կանխարգելիչ հաղորդակցական նյութերի (pre-bunking), տեսանյութերի, սոցիալական մեդիայի և այլ բովանդակության մշակմանը։
- Համակարգել ծրագրի Ռեսուրսային հարթակի բովանդակության պատրաստումն ու թարմացումը՝
անհրաժեշտության դեպքում նաև պատրաստելով, խմբագրելով և հրապարակելով նյութեր։ - Տրամադրել խմբագրական ուղղորդում և աջակցություն ՀԼԱ-ի առցանց ռեսուրսների, Մեդիա կենտրոնի, մարզային իրազեկման, լրագրողների ներգրավման և ծրագրային այլ հաղորդակցական աշխատանքների շրջանակում։
- Համակարգել հաղորդակցական նյութերի վերանայման և հաստատման գործընթացը՝ համագործակցելով ՀԼԱ-ի թիմի, ոլորտային փորձագետների և գործընկերների հետ։
- Հետևել սոցիալական մեդիայի և այլ թվային հարթակների հիմնական ցուցանիշներին, գնահատել
բովանդակության արդյունավետությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեմաների, ձևաչափերի կամ ներկայացման փոփոխություններ։ - Ապահովել ԵՄ-ի, ինչպես նաև այլ դոնորների հաղորդակցության և տեսանելիության պահանջների
պահպանումը։ - Ապահովել հրապարակվող նյութերի ճշգրտությունը, անաչառությունն ու ներառականությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ հաշվի առնելով նաև մարդկանց անվտանգության, կազմակերպության հեղինակության և հանրային հաղորդակցության հետ կապված հնարավոր ռիսկերը։
- Հետևել մեդիա և տեղեկատվական միջավայրի զարգացումներին, հատկապես ծրագրերի թեմատիկ ուղղություններին առնչվող քննարկումներին, և անհրաժեշտության դեպքում առաջարկել պարզաբանող կամ կանխարգելիչ հաղորդակցական արձագանքներ։
- Մասնակցել հաղորդակցության և դրա համակարգման հետ կապված այլ անհրաժեշտ աշխատանքների։
✅Պահանջվող որակավորումներ և փորձ
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, մեդիայի, հանրային կապերի, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների կամ հարակից ոլորտում։
- Առնվազն 4 տարվա համապատասխան մասնագիտական փորձ ռազմավարական հաղորդակցության, լրագրության, մեդիայի, հանրային կապերի կամ հանրային տեղեկատվության ոլորտում։
- Հաղորդակցության ռազմավարությունների և հանրային իրազեկման արշավների մշակման և իրականացման փորձ։
- Խմբագրական լավ հմտություններ և տարբեր ձևաչափերով բովանդակություն ինքնուրույն մշակելու, խմբագրելու, դրա պատրաստումը համակարգելու և որակն ապահովելու փորձ։
- Կայքերի, սոցիալական մեդիայի և այլ թվային հարթակների համար բովանդակություն պատրաստելու, հրապարակելու և դրանց առօրյա վարումը համակարգելու փորձ։
- Բարդ քաղաքական, իրավական կամ բարեփոխումներին վերաբերող տեղեկատվությունը հստակ, հասկանալի և հանրության համար մատչելի բովանդակության վերածելու կարողություն։
- Հայաստանի մեդիա և տեղեկատվական միջավայրի լավ իմացություն։
- ԵՄ–Հայաստան հարաբերությունների, եվրոպական ինտեգրման, միգրացիայի, վիզաների ազատականացման, մարդու իրավունքների և/կամ հարակից բարեփոխումների վերաբերյալ գիտելիքը կամ աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
- Ապատեղեկատվության, մեդիագրագիտության, փաստերի վրա հիմնված հաղորդակցության և/կամ ԵՄ-ի կամ այլ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքի փորձը կդիտարկվի որպես
առավելություն։ - Հայերենի և անգլերենի գերազանց գրավոր և բանավոր իմացություն։
- Համակարգչային, ներառյալ MS Office-ի, առցանց և ԱԲ գործիքների կիրառման հմտություններ։
