Հեքըթոն[ՅԱՆ]

Հեքըթոն[ՅԱՆ]-ը նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն է, որտեղ թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում մշակում և ժյուրիին են ներկայացնում իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի` Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ:

Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթն այս տարի հոբելյանական էր. 5-րդ Հեքըթոն [ՅԱՆ]-ն անցկացվեց դեկտեմբերի 12-13-ը Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։

«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չուներ որևէ թեմատիկ ուղղվածություն, և մասնակից թիմերը կարող էին առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական և միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթող նախագծերի մասին կարդացեք այստեղ:

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014 ամենամյա մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրութան ակումբի, Գյումրի տեխնոլոգիական կենտրոնի՝ Մայքրոսոֆթ ընկերության, Հայաստանում ԱՄՆ զարգացման գործակալության հետ:
 
Այս անգամ մրցույթը Երևանից տեղափոխվել էր Գյումրի և նպատակ ուներ խրախուսելու Գյումրի քաղաքի, ինչպես նաև այլ քաղաքների ու մարզերի ակտիվ երիտասարդներին և ծրագրավորողներին մասնակցելու մրցույթին և կյանքի կոչելու իրենց գաղափարները:

Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ը անցկացվում էր Innoweekend տարածաշրջանային ծավալուն միջոցառման շրջանակում և հնարավորություն էր տալիս թիմերին ծանոթանալու տարածաշրջանում գործող այլ թիմերի հետ և ցանկության դեպքում մասնակցելու նաև զուգահեռ ընթացող սեմինարներին, ներկայացումներին և այլն:

«ԻննոՈւիքենդ» միջոցառումների շարքի շրջանակներում Հեքըթոն[ՅԱՆ] Գյումրի 2014-ին և  ՏՀՏ ոլորտի ձեռներեցների դասընթացին զուգահեռ անցկացվեց առաջին ու պատմական «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ը, որը համախմբել էր դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու հարևան երկրների երիտասարդ ձեռներեցներին սթարթափ գաղափարների շուրջ դրանք համատեղ կյանքի կոչելու համար:

 «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ»-ի մասին մանրամասն տեղեկացեք այստեղ:

Թռիչք 2013 նորարարության և ծրագրավորման մրցույթը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝  Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

Հեքըթոն[ՅԱՆ]2013–ը հնարավոր է դարձել Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի աջակցությամբ (www.counterpart.am): Ծրագրին աջակցել է նաև Knight Mozilla OpenNews-ը (http://www.mozillaopennews.org/):

Հեքըթոն[ՅԱՆ] 2012-ը կազմակերպվել էր Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնիՄայքրոսոֆտ Էռ Էյ-իՁեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի,mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի և Հանրային լրագրութան ակումբի կողմից:

Այս միջոցառումը մասն է կազմում «Նորարարություն տեխնոլոգիայի միջոցով»ծրագրի, որը մասնավոր և պետական կառույցների համագործակցության օրինակ է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Մայքրոսոֆթ Էռ Էյ-ի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությանՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջև:

Գործընկերներ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն, Սորսիո ընկերությունՔաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի, Մերգելյանի անվան Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ՋիԷնՍի Ալֆա, Knight Mozilla OpenNews (http://www.mozillaopennews.org/):

Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը մեր առաջին Հէքըթոնն էր, որն անց է կացվել 2011-ի դեկտեմբերի 17-18-ին «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» հետ համատեղ: Սա Կովկասի պատմության մեջ առաջին մեծածավալ Հէքըթոնն էր:

Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը նորարար գաղափարների եւ նախագծերի մրցույթ-փառատոն էր՝ ուղղված  Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, հեռախոսային հավելվածներ, եւ այլն) միջոցով:

Նորություններ

  • Վերջնաժամկետը երկարաձգվել է․ Hack2Check հեքըթոնի մասնակցության հրավեր

    Առցանց հայտը  լրացնելու վերջնաժամկետ․ մայիսի 19, ժամը 23։59  Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է մեդիա և տեղեկատվական գրագիտությանն ուղղված նոր հեքըթոնի մասին։ Սիրելի հեքըրներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ․ լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ստարտափերներ, ՏՏ անվտանգության մասնագետներ, ծրագրավորողներ, կրթության ոլորտի մեդիագրագիտության ուղղությամբ մասնագիտացած ներկայացուցիչներ, այս մրցույթը ձե՛զ համար է։   Մեծ ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ 2024 թ․ մայիսի 25-26-ին (մեկնարկ՝ մայիսի 25, 10։00,

    Մայիսի 1, 2024
  • Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը` իրավապահների կողմից NewDay.am և Oragir.news կայքերի աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների առնչությամբ

    Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել

    Ապրիլի 30, 2024
  • Hack2Check հեքըթոնի տեղեկատվական հանդիպում Վանաձորում

    «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը կազմակերպում են տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հեքըթոնի լավագույն 3 գաղափարների հեղինակներին շնորհվելու է ընդհանուր 13,200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` դրանք իրականացնելու համար։ Հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին, ժամը 16։00-18։00-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (Վանաձոր,  Շինարարների 12)։ Տեղեկատվական հանդիպմանը

    Ապրիլի 29, 2024
  • Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ՆԳՆ-ից բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները

    25 ապրիլի, 2024, Երևան Ապրիլի 23-ին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացն անընդունելի համարող և Բագրատաշեն-Այրում ճանապարհին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների ու ոստիկանների միջև ընդհարումների ժամանակ խոչընդոտվել է «Առավոտ» օրաթերթի աշխատակից Գարիկ Մելքոնյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ իրավապահները, նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, մոտեցել են լրատվամիջոցի ներկայացուցչին, նրանցից մեկը հարվածել ու Գարիկ Մելքոնյանի

    Ապրիլի 25, 2024
  • Տեղեկատվական հանդիպում Երևանում․ Hack2Check հեքըթոն 2024

    «Hack2Check. մեդիա և տեղեկատվական գրագիտության հեքըթոն»-ին ընդառաջ, Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ հեքըթոնին մասնակցությամբ հետաքրքրված անձանց համար։ Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը 17։00-18։00-ին՝ Լոֆթում (Երևան, Մոսկովյան 3)։ Տեղեկատվական հանդիպմանը կարող են մասնակցել ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետների ուսանողներ, ստարտափերներ, ծրագրավորողներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, մեդիագրագիտության փորձագետներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ․ ՏՏ անվտանգության մասնագետներ, կրթության ոլորտի՝

    Ապրիլի 22, 2024

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին

Այլ նախագծեր

  • «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին»

    Ծրագրի անվանում՝ «Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին» Ծրագրի ֆինանսավորում՝ «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամ» Ծրագրի իրականացնող՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն և Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) Իրականացման ժամկետ՝ 01/11/2023 – 31/01/2024 Բյուջե՝ 68,870 եվրո Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է միանվագ հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծողի։ Որոշ դեպքերում այդ աջակցությունը կլինի տեխնիկայի տեսքով։

    Փետրվարի 22, 2024
  • «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության»

    Ծրագրի անվանում՝ «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական հանձնաժողով Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)  Ծրագրի գործընկերներ՝ International Alert Իրականացման ժամկետներ՝ 01.05.2023 – 31.10.2024 Բյուջե՝ 155,440 եվրո   Ծրագրի նպատակը  Ծրագրի նպատակն է աջակցել եւ հզորացնել Հայաստանի քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչներին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա գործիչներին: Գնահատելով նրանց կարիքները, ընդլայնելով նրանց կարողությունները եւ տրամադրելով

    Փետրվարի 20, 2024
Share via
Send this to a friend