Նորություններ

Արտակարգ դրության ժամանակ մեդիայի աշխատանքն ու մեդիայի վերաբերյալ սահմանափակումները

 

Հետազոտությունը հասանելի է այստեղ:

Ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում՝ լրագրողների, ԶԼՄ-ների համար բարդ և հաճախ անհասկանալի դրություն ստեղծելով։

Հանրային լրագրության ակումբը հրապարակում է արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների սհամանափակումների վերաբերյալ կատարված հետազոտություն։

«Կովիդ-19. Արագ արձագանքում» ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբի պատվիրակամամբ Հարություն Ծատրյանի

կողմից իրականացվել է հետազոտություն՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող իրավական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում՝ լրագրողների, ԶԼՄ-ների համար բարդ և հաճախ անհասկանալի դրություն ստեղծելով։

 

Հետազոտությունը բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝

  • Իրավիճակի և առկա դրության նկարագրություն, որտեղ ներկայացվում են արտակարգ դրություն մտցնելու նախադրյալներն ու հիմքերը։
  • Մեդիայի աշխատանքի սահմանափակումները Հայաստանում, որտեղ ներկայացվում են մեդիաների նկատմամբ կիրառվող սահմանափակումները, իրավական ձևակերպումները, մեդիայի արձագանքն ու իրավիճակի խնդրահարույց դրույթները։
  • Մեդիայի աշխատանքի սահմանափակումն աշխարհում, որտեղ ներկայացվում են աշխարհի այլ երկրներում արտակարգ դրությամբ պայմանավորված փոփոխությունների վերաբերյալ մեթոդաբանական մոտեցումներն ու իրավական կարգավորումներով մտցված սահմանափակումները, առկա է համեմատություն հայաստանյան իրավիճակի հետ։
  • Եզրահանգումներ, որտեղ վերլուծական մոտեցմամբ ձևակերպված են հիմնախնդիրները, դրանց վիճահարույց կողմերը և հետևանքները։

Հետազոտությունն իրականացվել է սեղանային հետազոտության միջոցով, որում չկան դաշտային հետազոտական բաղադրիչներ, սոցիոլոգիական հարցումներ և հարցազրույցներ։ Յուրաքանչյուր բաղադրիչում ձևակերպված խնդիրները, իրավակարգավորումներով մտցված սահմանափակումները, կառավարությունների որոշումները, հայաստանյան և միջազգային փորձի վերաբերյալ դիտարկումներն ամփոփված են հստակ փաստերով, որոնք հղում են տալիս նյութի սկզբնաղբյուրին։

Հետազոտությունը բաղկացած է 16 էջից և մատչելի կերպով ներկայացնում է բազմակողմանի, օբյեկտիվ և անաչառ դիտարկումներ արտակարգ դրության ժամանակ մեդիայի աշխատանքի ու մեդիայի վերաբերյալ սահմանափակումների մասին։

Նոր կորոնավիրուսային վարակի տարածմամբ ստեղծված/հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը նախաձեռնեց «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը, որի իրականացման աջակցությունը ցուցաբերեց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը։

Հետազոտությունը հասանելի է այստեղ:



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend