Հայտարարություններ

Աշխատանքի հայտարարություն

Պաշտոն՝ Ծրագրի ղեկավար

Սկիզբ՝ Հոկտեմբեր 2019

Աշխատաժամանակը՝ լրիվ դրույքաչափ

Պայմանագրի ժամկետ` 3 ամիս՝ երկարաձգելու հնարավորությամբ

Վայրը՝ Երևան, Հայաստան

Դիմելու վերջնաժամկետը` Սեպտեմբերի 11, 2019թ.

Նկարագիր․ Հանրային լրագրության ակումբը փնտրում է ծրագրի ղեկավարի՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրում աշխատելու համար։

Աշխատանքի նկարագիրը․ Հաջողակ թեկնածուն համագործակցելու է կազմակերպության ղեկավարի և ծրագրի մեջ ներգրավված թիմի մյուս անդամների հետ և ապահովելու է բյուջեի սահմաններում ծրագրի բոլոր գործողությունների ժամանակին իրականացումը՝ ՀԼԱ-ի և դոնորների քաղաքականությանը և ընթացակարգերին համաձայն: Նա կառավարելու և վերահսկելու է ծրագրի իրականացումը, ներկայացնելու է ՀԼԱ-ն, համակարգելու և հաղորդակցվելու է դոնորների, համահիմնադիրների, գործընկերների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ: Անհրաժեշտության դեպքում ծրագրի համակարգողը կներկայացնի ՀԼԱ-ի գործողությունները` դոնորներին, համագործակցող գործակալություններին, պետական հաստատություններին և այլ շահագրգիռ անձանց: Ծրագրի համակարգողի պաշտոնը ենթադրում է էական փորձ մեծածավալ նախագծերի կառավարման և ծրագրերի գնահատման հարցում՝ գերադասելի է մարդու իրավունքների ոլորտում: Այն նաև պահանջում է աշխատանքային հաղորդակցման հիանալի հմտություններ  ազգային և միջազգային կազմակերպությունների լայն շրջանակի մասնագետների և անձնակազմի հետ, գերազանց կառավարման, առաջնորդության և հաղորդակցման հմտություններ: Թեկնածուն պետք է ունենա նաև պրեզենտացիա ներկայացնելու կարողություններ, շահագրգիռ կողմերի և գործընկերների հետ բանակցելու հմտություններ:

Ծրագրի համակարգողի աշխատանքային պահանջներն են․

  • Վերահսկել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հանրային հայացք՝փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի հետ կապված գործողությունները և ապահովել հաղորդակցությունը ՀԼԱ-ի գործընկերների և ոլորտի աշխատակիցների հետ:
  • Մշակել և ճշգրտել ծրագրի ռազմավարությունը և աշխատանքային պլանները
  • Ապահովել համագործակցող գործընկերների հետ սերտ համագործակցությունն ու համակարգումը` նշված միջոցառումների սահուն իրականացման համար
  • Ապահովել ծրագրի գործունեության համապատասխանությունը դոնոր կազմակերպության քաղաքականությանը և կանոնակարգերին
  • Պատասխանատու լինել ծրագրի մշակման և իրականացման համար, վերահսկել ծրագրի պլանավորումը, բյուջետավորումը, գործողությունների պլանները, ինչպես նաև ծրագրի հաղորդակցման միջոցները
  • Ապահովել ներքին շահագրգիռ կողմերի կարիքները/ակնկալիքները և խթանել թափանցիկությունը կազմակերպության հաղորդակցության միջոցով
  • Ապահովել ծրագրում ներգրավված աշխատակազմի հստակ աշխատանքային ուղղվածությունը
  • Վերստուգել ծրագրի աշխատանքային պլանների և հաշվետվությունների պատրաստումը
  • Առաջնորդել և մոտիվացնել ծրագրի թիմին, վերահսկել ծրագրի գործողությունները և ծրագրի ծախսերը,  համակարգել աշխատանքը խորհրդատուների և կամավորների հետ
  • Ապահովել ծրագրի և անձնակազմի գործերի պատշաճ կերպով պահպանումը և գաղտնիությունը
  • Ցուցաբերել ճկունություն և ստեղծարարություն,  վերհանել ծրագրի խնդիրները,  առաջարկել նորարարական լուծումներ
  • Ապահովել ծրագրի նպատակների, աշխատակիցների և գործընկերների հետ կապը
  • Պահանջվող արդյունքների հետ կապված ցանկացած ռիսկերի կամ խնդիրների մասին տեղեկացնել ծրագրի ղեկավարին
  • Ծրագրի ընթացքի վերաբերյալ դոնորների/գործընկերների համար զեկույցների պատրաստում
  • Հանդիպումների և ֆորումների/գիտաժողովների ընթացքում նախագծի կարևոր իրադարձությունների ներկայացում
  • Շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքային կապերի մշակում և խթանում
  • Համապատասխան կազմակերպությունների վերհանում, ռազմավարական դաշինքների ձևավորում համագործակցության և ծրագրի ազդեցության ընդլայնման և ամրապնդման համար
  • Ներգրավում ֆոնդահայթայթման գործունեության մեջ
Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա ծրագրի ղեկավարման փորձ, զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • Ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու գերազանց կարողություններ
  • Կառավարության, դոնորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ
  • ՏՏ գիտելիքներ (MS Office)
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն
Անձնական որակներ
Ծրագրի ղեկավարը պետք է ունենա հետևյալ հմտությունները
  • Վարվել էթիկապես ընդունելի եղանակով․ հասկանալ էթիկական վարքագիծը և բիզնեսի գործելակերպը և ապահովել, որ սեփական վարքագիծը և այլոց վարքագիծը համահունչ լինեն այս ստանդարտներին և կազմակերպության արժեքներին:
  • Արդյունավետ շփման կարողություն՝ հաղորդակցման արդյունավետ գործիքների օգտագործմամբ
  • Ստեղծարարություն/նորարարություն. կազմակերպության գործողությունները բարելավելու և նոր հնարավորություններ ստեղծելու եղանակների մշակում
  • Մոտիվացնող թիմային աշխատանք. համագործակցություն և արդյունավետ աշխատանք թիմի հետ` խնդիրների լուծման և կազմակերպչական արդյունավետության բարձրացման համար
  • Որոշումներ կայացնելու ունակություն, իրավիճակի և ռիսկերի ռեալ գնահատում, հստակ որոշումների կայացում, որոնք ժամանակին են և շահեկան կազմակերպության համար
  • Առաջնահերթությունների սահմանում, աշխատանքային գրաֆիկի մշակում, ծրագրի ընդհանուր գործունեության վերահսկում
  • Խնդրահարույց իրավիճակների գնահատում՝ պատճառները պարզելու, համապատասխան տեղեկատվություն հավաքելու և մշակելու, հնարավոր լուծումներ ներկայացնելու, առաջարկություններ անելու և / կամ խնդիրը լուծելու համար:
Աշխատանքային պայմանները
  • Ծրագրի ավագ մենեջերը հիմնականում աշխատելու է գրասենյակային միջավայրում:
  • Ծրագրի ղեկավարը աշխատելու է  աշխատանքային օրերին, խիստ անհրաժեշտության դեպքերում հնարավոր է աշխատել նաև երեկոյան և հանգստյան օրերին։

Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը՝ անգլերենով հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected]։ Նախնական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend