Նորություններ

Հայաստանի երիտասարդների հզորացում 

Ամեն օր ապատեղեկատվության ու մանիպուլյացիայի զոհ են դառնում հազարավոր մարդիկ։ 

Ամեն օր ինտերնետ սպառողներն ամբողջ աշխարհում կարդում, դիտում կամ լսում են նորություններ, որոնք տարածում են ապատեղեկատվություն ու կեղծ լուրեր։

Ամեն օր մեզնից յուրաքանչյուրը կարո՛ղ է դառնալ ապատեղեկատվության զոհ։ 

Համավարակի առաջին ամիսներին մենք նաև համոզվեցինք, որ կեղծ տեղեկատվությունը կարո՛ղ է անգամ սպանել։ 

Իսկ ու՞մ պարտականությունն է պայքարել ապատեղեկատվության դեմ։ Յուրաքանչյուրիս դերը այդ պայքարում մեծ է։

Ինչպե՞ս դիմագրավել այս սպառնալիքին։ 

Ինչպե՞ս խուսափել ապատեղեկատվության թակարդներից։ 

Ինչպե՞ս լինել պաշտպանված։ 

Հասարակությունները պաշտպանված են ապատեղեկատվության սպառնալիքներից, եթե մեդիագրագրագետ են և ունեն քննադատական մտածողություն։

Հանրային լրագրության ակումբը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Հայաստանի երիտասարդների հզորացում» «Power up Youth Armenia»`Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի աջակցությամբ։

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի մի շարք մարզերի երիտասարդներին հնարավորություն տալ զարգացնելու հմտություններ ու կարողություններ ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարելու, դրանցից պաշտպանված ու մեդիագրագետ դառնալու համար։ 

Այն ստեղծելու է նոր հնարավորություններ երիտասարդների համար՝ ինչպես մասնագիտանալու, այնպես էլ նոր հմտությունների շնորհիվ աշխատանք գտնելու հարցում։ 

Հայաստանի Շիրակի, Լոռու և Արմավիր մարզերի 20-26 տարեկան այն երիտասարդները, որոնք հետաքրքրված են իրենց մարզում և Հայաստանում դառնալ ապատեղեկատվության դեմ պայքարող մարտիկ, կարող են դիմել Հանրային լրագրության ակումբին ՝ ծրագրի մասին մանրամասների տեղեկանալու համար։

Ընտրվելու դեպքում մեդիագրագիտության, մեդիա հմտությունների և այլ հետաքրքիր նախաձեռնությունների տարբեր փուլերին լիարժեք ներգրավվելով յուրաքանչյուր մասնակից կհզորանանոր հմտություններով, կսովորի ճանաչել ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան, ձեռք կբերի փաստերի ստուգման գործիքների հետ աշխատելու փորձ, կզարգացնի մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունը, այսպիսով դառնալով ավելի պաշտպանված մերօրյա մարտահրավերներից։ 

1․Երիտասաարդների կարողությունների զարգացում

Բաց հայտարարության միջոցով կընտրվեն 15 մասնակիցներ՝ Շիրակ, Լոռի և Արմավիր մարզերից։ Ընտրված երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցել 2-օրյա դասընթացների, վարպետության դասերի, որոնց արդյունքում կզարգացնեն մի շարք հմտություններ, որոնք անհրաժեշտ են՝ խթանելու մեդիագրագիտությունն ու ապատեղեկատվության դեմ պայքարը։ 

Դասընթացներին անդրադարձ կարվի հետևյալ թեմաներին․ 

  • Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն 
  • Փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում
  • Մեդիա բովանդակության և մանիպուլյացիաների վերլուծություն 
  • Աշխատանք բաց աղբյուրների և տվյալների հետ,
  • Տեղեկատվական անվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն,
  • Իրավունք, էթիկա և սահմանափակումներ

Առաջին 3 դասընթացների և վարպետության դասերի արդյունքում ընտրված մասնակիցները և մարզային մենթորները կմասնակցեն վերջնական՝ 4-րդ դասընթացին, որը կենտրոնացած կլինի ծրագրի շահառուների առաջնային հմտությունների զարգացման վրա։

2․ Մեդիա արտադրություն

Ծրագրի այս փուլում վերապատրաստում անցած երիտասարդների մասնակցությամբ և աջակցությամբ Հանրային լրագրության ակումբը, Հետք մեդիա գործարանի հետ համագործակցությամբ կթողարկի 10 առցանց հաղորդումներ, որոնք կներկայացնեն կեղծ լուրերի և ապատեղեկատվության հիմնական միտումներն, ինչպես նաև մեդիագրագիտության զարգացմանն ուղղված ուղեցույցներ։

3․ Հանրային իրազեկում

Ծրագրի ընթացքում կհայտարարվեն տարբեր մրցույթներ, մարտահրավերներ, որոնք ուղղված են լինելու մեդիագրագիտության տարածմանն ու հանրության լայն շերտերի իրազեկմանը։ Մրցույթները կներառեն դրամական և այլ պարգևներ։

Ծրագիրն իրականացվելու է 2021 թվականի փետրվար- դեկտեմբեր ամիսներին։

Հավելյալ հարցերի դեպքում և/կամ մանրամասների ծանոթանալու համար կարող եք դիմել Հանրային լրագրության ակումբ՝ ստորև նշված կոնտակտային տվյալներով։

Սարյան 12, 3-րդ հարկ, Երևան, Հայաստան

Հեռ․՝ +37412 755898, +37499 755 898

Էլ-փոստի հասցեներ՝ [email protected], [email protected] 

 



 

 

 



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend