Հայտարարություններ

Հետաքննության հնարավորություն լրագրողների համար

 

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը՝ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017 թ․ դեկտեմբերին։

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել փակ հաստատություններում՝ ձերբակալված անձանց պահելու վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են

Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտությունները,
Բարելավել փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։
Ծրագրի շրջանակներում Հանրային լրագրության ակումբը հայտարարում է մրցույթ վերոնշյալ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննության նյութերի պատրաստման համար։

2.Հետաքննության թեմաներ և ակնկալվող արդյունքներ

Լրագրողական հետաքննության թեմաները պետք է վերաբերեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների խնդիրներին։

Հետաքննական նյութի ձևաչափի (հոդված/հոդվածաշար, տեսա և աուդիոնյութեր/հաղորդումներ և այլն), ծավալի և/կամ տևողության մասով որևէ սահմանափակումներ չկան։ Այնուամենայնիվ, հայտատուներից պահանջվում է ներկայացնել առաջարկվող թեմայի լուսաբանման համար անհրաժեշտ ձևաչափի, մեթոդների և աշխատանքի հստակ հիմնավորումներ։

Հետաքննությունների ակնկալվող արդյունքներն են՝

Հանրությանը ներկայացնել որակյալ և հավասարակշռված հետաքննական նյութեր փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ դպրոցներում և հատուկ խնամքի կենտրոններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ,
Մեծացնել հանրության ուշադրությունը վերոնշյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների նկատմամբ,
Խթանել հանրային բանավեճեր տվյալ հաստատություններում մարդու իրավունքների խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
3.Ժամկետներ

Հետաքննությունները պետք է հրապարակվեն մինչև 2018թ․ նոյեմբերի 1-ը։ Հայտատուները պետք է ներկայացնեն հստակ երաշխավորագրեր՝ հավաստելով հետաքննական նյութի հրապարակումը տվյալ ժամանակահատվածում։

4.Պահանջվող որակավորումներ և փորձ

Հետաքննություններում հետաքրքրված լրագրողները / կազմակերպությունները պետք է ունենան՝

-մասնագիտական կրթություն լրագրության ոլորտում,
-առնվազն 1 տարվա փորձ լրագրության ոլորտում, հետաքննող լրագրության փորձը կհամարվի առավելություն,
-նյութի վերաբերյալ փաստեր հավաքագրելու, հարցազրույցներ իրականացնելու, ինչպես նաև բազմակողմանի ուսումնասիրություն և -վերլուծություն կատարելու կարողություն,
-ճշգրիտ նյութեր մշակելու կարողություն,
-հայերեն լեզվի գերազանց իմացություն,
-սեղմ ժամկետներում աշխատանք կատարելու կարողություն,
-գերազանց հաղորդակցության հմտություններ,
-երաշխավորագիր լրատվամիջոցից, որը կհավաստի հետաքննական նյութի հրապարակումը վերոնշյալ ժամկետներում։
5.Պահանջվող փաստաթղթեր, վերջնաժամկետ և գնահատման չափանիշներ

Հետաքրքրված լրագրողները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հայտ, որը պետք է բաղկացած լինի հետևյալ փաստաթղթերից՝

1․ Տեխնիկական առաջարկ (առավելագույնը 3 էջ)

Տեխնիկական առաջարկը պետք է ներառի հայտատուի/կազմակերպության տվյալները, հետաքննության համար առաջարկվող թեման, թեմայի արդիականությունը, ինչպես նաև մանրամասն նկարագրի հետաքննության համար առաջարկվող հիմնական մեթոդները/մոտեցումները և աշխատանքային պլանը/ժամկետները։ Առաջարկում պետք է ներկայացնել թեմայի ընտրության, առաջարկվող մոտեցումների հիմնավորվածությունն ու դրանց արդյունավետությունը տվյալ թեման լուսաբանելու համար։

2․ Ֆինանսական առաջարկ (բյուջե)

Ֆինանսական առաջարկը պետք է ներառի հետաքննության համար պահանջվող ֆինանսական ռեսուրսները, այդ թվում՝ լրագրողի հոնորար, այլ փորձագետների հոնորարներ, ճանապարհածախս, գիշերակաց, նյութերի ձեռքբերում և այլն։

Բյուջեի առավելագույն գումարը չպետք է գերազանցի 650,000 ՀՀԴ-ն, ներառյալ բոլոր հարկերն ու պարտադիր վճարները։ Ֆինանսավորման բյուջեի միջին գումարը կազմում է 400,000 ՀՀԴ։

3․ Տվյալներ նախորդ փորձի վերաբերյալ

Հայտատուները պետք է ներկայացնեն իրենց և/կամ փորձագետների ինքնակենսագրականները (կազմակերպությունների դեպքում նաև նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների նկարագրությունը), ինչպես նաև հրապարակված նյութ/հոդված մարդու իրավունքների վերաբերյալ՝ ներառյալ աղբյուրը/հղումը և հրապարակման ամսաթիվը։

Ներկայացված հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

-տեխնիկական առաջադրանքի հիմնավորվածությունը,

-ներառյալ թեմայի ու խնդրի արդիականությունը/հիմնավորվածությունը, կանանց և խոցելի խմբերի կարիքների տեսանկյունից և աշխատանքի ժամկետների իրատեսական լինելը,

-բյուջեի հիմնավորվածությունը,

-անհրաժեշտ կարողությունների և փորձի առկայությունը լրագրողական հետաքննությունների ոլորտում։

Հայտերը պետք է պատրաստել հայերեն լեզվով և ուղարկել [email protected] էլ-փոստին մինչև 2018 թ․ հունիսի 25-ը ժամը 18։00-ը՝ նամակի վերնագրում նշելով «Հետաքննական նյութի պատրաստման հայտ»։ Վերջնաժամկետից հետո ներկայացված փաթեթները չեն քննարկվի։

Հունիսի 15-ին ժամը 16։00-ին Հանրային լրագրության ակումբում (հասցեն՝ Սարյան փող․ 12, 3-րդ հարկ) տեղի կունենա տեղեկատվական հանդիպում հետաքննական նյութերի հայտերի պատրաստման, ներկայացման, ինչպես նաև հետաքննության կազմակերպման և իրականացման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend