Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը
- April 5, 2022
- Category: Նորություններ
Եթե ինձ տրվեր մեկ ժամ՝ մոլորակը փրկելու համար, ես 59 րոպեն կծախսեի խնդիրը սահմանելու և մեկ րոպեն այն լուծելու վրա։
Ալբերտ Այնշթայն
Հանրային լրագրության ակումբը թարգմանել, լրամշակել և հրատարակել է «Կատարելագործենք սոցիալական ազդեցությունը» ուղեցույցը, որը կօգնի սոցիալական ձեռներեցներին՝ ուսումնասիրելու և չափելու իրենց ձեռնարկությունների սոցիալական ազդեցությունը և կազմելու հաշվետվություններ իրենց ձեռնարկությունների սոցիալական ազդեցությունը բարելավելու համար։
Սույն ուղեցույցը գրվել է սոցիալական ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց դրական ազդեցությունը և դրան հասնելու ճանապարհին գործնական մոտեցման կարիք ունեն: Ազդեցություն ասելով՝ նկատի ունենք մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելը: Հնարավոր է՝ դուք արդեն ունեք սոցիալական ձեռնարկություն կամ պատրաստվում եք հիմնելու: Ուղեցույցը երկու դեպքում էլ օգտակար կլինի:
ՆՈՐ ԵՔ ՍԿՍՈՒ՞Մ
Եթե պատրաստվում եք սոցիալական ձեռնարկություն հիմնելու, ուղեցույցը կօգնի.
- հասկանալու սոցիալական խնդիրը, որը ցանկանում եք լուծել,
- մշակելու սոցիալական խնդրի վրա ազդելու համար անհրաժեշտ ռազմավարություն և նպատակներ (հայտնի է նաև որպես «փոփոխության տեսություն»),
- նախագծելու և ժամանակի ընթացքում վերանայելու ձեր գործողությունները (արտադրանք, ծառայություններ, շահերի պաշտպանություն և այլն)՝ առավելագույն սոցիալական ազդեցություն ապահովելու համար,
- մշակելու ազդեցության պլան՝ տվյալներ հավաքելու համար, որպեսզի կարողանաք շարունակաբար կատարելագործվել,
- ծրագրելու տվյալների հավաքումն ու վերլուծությունը՝ հասկանալու համար, թե արդյոք ձեր ռազմավարությունը գործում է և կարող է հանգեցնել այնպիսի առաջարկությունների, որոնք կօգնեն փոփոխելու, դադարեցնելու կամ ընդլայնելու ձեր գործունեությունը:
ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒ՞Մ ԵՔ
Եթե արդեն ունեք գործող սոցիալական ձեռնարկություն, ուղեցույցը կօգնի.
- ստուգելու՝ արդյոք իսկապես հասկանում եք, թե որ սոցիալական խնդիրն եք ուզում լուծել,
- վերանայելու և անհրաժեշտության դեպքում փոփոխելու այդ խնդրի վրա ազդելու ռազմավարությունն ու նպատակները, եթե կարիք կա,
- փոխելու կազմակերպությունը՝ ձեր նպատակներին հասնելու և կայունություն ապահովելու համար,
- բարելավելու և շարունակաբար վերանայելու ձեր գործողությունները՝ առավելագույն սոցիալական ազդեցության հասնելու նպատակով,
- մշակելու ծառայությունները բարելավելու համար անհրաժեշտ տվյալների հավաքման ծրագիր,
- ծրագրելու տվյալների հավաքում և վերլուծություն՝ հասկանալու համար՝ արդյոք փոփոխությունները գործում են և կարող են հանգեցնել «տվյալների վրա հիմնված առաջարկությունների՝ փոփոխության, դադարեցման կամ ընդլայնման համար»:
Ձեռնարկի հիման վրա ՀԼԱ աջակցությամբ Նազարեթ Սեֆերյանը ստեղծել է տեսա-դասախոսությունների շարք։
Սույն ձեռնարկը և տեսա-դասախոսությունների շարքը ստեղծվել են Եվրոպական միության աջակցությամբ։ Ձեռնարկի և տեսա-դասախոսությունների բովանդակության համար պատասխանատու է Հանրային Լրագրության ակումբը (ՀԼԱ)։ Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության տեսակետների հետ։
Հետևե՛ք մեզ՝
Ֆեյսբուքում – https://www.facebook.com/publicjournalismclub
Տելեգրամում – https://t.me/pjcarmenia
Ինստագրամում – https://www.instagram.com/publicjournalismclub/
ՏիկՏոկում – https://www.tiktok.com/@pjcarmenia
Լինքդինում – https://www.linkedin.com/company/pjcarmenia/