Մարդկային պատմություններ հեղինակելու լրագրողական հմտություններ․ վեբինար

Մարդկային պատմություններ հեղինակելու լրագրողական հմտություններ․ վեբինար

Հանրային լրագրության ակումբը սիրով հրավիրում է Լեռնային Ղարաբաղի մեդիա համայնքի ներկայացուցիչներին մասնակցելու կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված առցանց հանդիպմանը, որի ընթացքում կքննարկենք մարդկային պատմություններ պատմելու հմտություններն ու կանդրադառնանք դրանց առանձնահատկություններին։  Վեբինարն անցկացնելու է Շուշանիկ Փափազյանը, ով 44-օրյա պատերազմից ի վեր աշխատում է որպես հակամարտություն լուսաբանող լրագրող և մասնագիտացած է մարդկային պատմությունների ներկայացման մեջ։

Վեբինարը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 19։00-ին, Zoom հարթակում։ Վեբինարին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։  

Վեբինարի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Արցախյան 44-օրյա պատերազմի և բռնի տեղահանության ընթացքում իրականացված լրագրողական աշխատանքների վերլուծություն․ լրագրողական էթիկայի հիմնական կանոններ։
  • Պատերազմը վերապրածների հետ աշխատանքի մեթոդաբանություն․ լրագրողական նյութի հերոսների ընտրության չափանիշներ և հարցազրույցի մասնակիցների ընտրության սկզբունքներ։
  • Խոշտանգումների ենթարկված անձանց հետ հարցազրույցի նախապատրաստում և  զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցի վարման էթիկական նրբություններ։
  • Լրագրողական նյութի կառուցվածքի մշակում, մասնավորապես՝ առաջնային և երկրորդային տեղեկատվության տարանջատում և ներկայացում, մարդկային պատմության վրա կենտրոնացում։
  • Մեդիա բովանդակություն ստեղծողների համար հոգեբանական աջակցության հնարավորություններ։ Հոգեբանական աջակցության մանրամասները ներկայացված են այստեղ։ 

Այս վեբինարը ձեզ կտրամադրի գործիքներ և հմտություններ ՝ համակարտության լուսաբանման ընթացքում չխախտելու լրագրության սկզբունքները։ Միացեք մեզ՝ ավելի զգայուն և պատասխանատու լրատվություն ապահովելու նպատակով։

Վեբինարը կազմակերպվում է «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Ծրագրի գործընկերն է International Alert-ը։ 

 



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend