Անհատական հոգեբանական խորհրդատվություններ՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցների համար
Անհատական հոգեբանական խորհրդատվություններ՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցների համար
- June 5, 2024
- Category: Հայտարարություններ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), կարևորելով հայաստանյան մեդիայի աշխատակիցների հոգեկան բարեկեցությունն ու առողջ մասնագիտական միջավայրի առկայությունը, «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագծի շրջանակում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրում Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչներին։
Այս նախագիծը Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։
Ծրագրով նախատեսված անհատական հոգեբանական խորհրդատվությունից կարող են օգտվել մեդիայի այն աշխատակիցները (լրագրող, օպերատոր, խմբագիր, բովանդակության ստեղծող), որոնք լուսաբանել են․
- պատերազմական գործողություններ,
- արտակարգ իրավիճակներ,
- տրավմատիկ իրադարձություններ, պատմություններ,
- հետպատերազմյան զարգացումներ,
- ողբերգական դեպքեր,
- ճգնաժամեր։
Ծրագրի շրջանակում մենք համագործակցում ենք «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի հետ, որի պրոֆեսիոնալ մասնագետների կոնտակտային տվյալները ներկայացված են ստորև, և դուք կարող եք ընտրել, թե ում հետ եք ցանկանում աշխատել․
- Աննա Հակոբջանյան (Հեռ՝ +374 95 473029, էլ․փոստ՝ [email protected])
- Նարինե Խաչատրյան (Հեռ՝ +374 91 300469, էլ․փոստ՝ [email protected]om)
- Հասմիկ Հակոբյան (Հեռ՝ +374 77 220003, էլ․փոստ՝ [email protected])
Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է լինելու․ դրանց հասանելիություն ունենալու են միայն հոգեբանները, ում դուք կընտրեք անհատական հանդիպումների համար։ Անհատական հանդիպումները կարող են անցկացվել ինչպես առցանց, այնպես էլ անցանց։ Հանդիպումների պարբերականությունը կորոշվի՝ հաշվի առնելով ձեր ցանկությունն ու մասնագետի ցուցումը։
__________
Ծրագրի մասին
Հանրային լրագրության ակումբը «Հոգեբանական աջակցություն՝ Հայաստանի մեդիայի աշխատակիցներին» նախագիծն իրականացնում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն առաջնորդում է Հայաստանում Ինտերնյուս միջազգային կազմակերպությունը։
Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հոգեբանական աջակցության նախաձեռնությունը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով:
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ինտերնյուս Նեթվորքի ենթադրամաշնորհառու Հանրային լրագրության ակումբը, և այն պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի կամ Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: