Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ոչ բռնի հաղորդակցություն․ հնարավո՞ր է խոսել առանց պայքարի

❓Ինչպե՞ս խոսել մեր զգացմունքների ու կարիքների մասին՝ առանց մեղադրելու։ Ինչպե՞ս լսել դիմացինին և անհամաձայնությունը վերածել երկխոսության։

🕊️Ոչ բռնի հաղորդակցության ( ՈԲՀ) դասընթացի մասնակիցներ և դասընթացավարի որակավորման թեկնածուներ Գոհար Գրիգորյանն ու Մարգարիտա Խուդավերդյանը «Գործարար ալիք»-ի եթերում խոսել են ոչ բռնի հաղորդակցության սկզբունքների, առօրյա կյանքում դրա կիրառման և հասարակության բևեռացման հաղթահարման կարևորության մասին։

💬Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել զգացմունքների ճանաչմանը, կարիքների արտահայտմանը, սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելուն և դիմացինի սահմանները հարգելուն։

🕊️Ոչ բռնի հաղորդակցությունը պարզապես խոսելու ձև չէ․ այն ինքներս մեզ ավելի լավ հասկանալու, դիմացինին լսելու և նույնիսկ բարդ իրավիճակներում երկխոսության ճանապարհ գտնելու հնարավորություն է։

🎙️▶️Դիտեք ամբողջական փոդքաստը՝ ստորև 👇

Կիսվել :