Ընթացիկ Նախագծեր

Ծրագրի անվանում՝ «Պրոֆեսիոնալ մեդիան եւ քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության»

Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական հանձնաժողով

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ) 

Ծրագրի գործընկերներ՝ International Alert

Իրականացման ժամկետներ՝ 01.05.2023 – 31.10.2024

Բյուջե՝ 155,440 եվրո

 

Ծրագրի նպատակը 

Ծրագրի նպատակն է աջակցել եւ հզորացնել Հայաստանի քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչներին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա գործիչներին: Գնահատելով նրանց կարիքները, ընդլայնելով նրանց կարողությունները եւ տրամադրելով աջակցության մեխանիզմներ՝ ծրագիրը նպատակ ունի նպաստել երկխոսության ջատագովների կայուն համայնքին։

Ծրագրի գործողությունները և արդյունքները

Ծրագրի գործողություններն ընդգրկում են․

Աշխատանք քաղհասարակության ներկայացուցիչների եւ ակտիվիստների հետ՝

  Քաղհասարակության երիտասարդ անդամների կարիքների գնահատում՝ տարածաշրջանային երկխոսության համատեքստում, ակտիվիզմի հետ կապված նրանց կարիքների ընկալում։

– Քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիցների համապատասխան կարողությունների զարգացում՝ հիմնված կարիքների գնահատման արդյունքների վրա։

– Անհատական նախագծերի ֆինանսավորում՝ նախաձեռնված քաղհասարակության երիտասարդ ներկայացուցիչների կողմից, որոնք միավորված են երկխոսության, կայունության եւ անվտանգության գաղափարի շուրջ:

Աջակցման մեխանիզմներ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար՝

– Հոգեկան առողջության աջակցության ծրագիր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա աշխատողների համար։

-Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիր, որը ենթադրամաշնորհներ կտրամադրի հայաստանյան ընտրված ԶԼՄ-ներին՝ վերոնշյալ մեդիա գործիչների պրակտիկան ֆինանսավորելու նպատակով։

 

 

 



Share via
Send this to a friend