- March 20, 2023
- Category:
Ծրագրի անվանումը՝ Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. արագ արձագանքում (ATNP Rapid Response)
Դոնոր կազմակերպություն՝ Եվրոպական միություն
Առաջատար կազմակերպություն՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամ (ԵՀՀ)
Իրականացնող կազմակերպություններ` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային քաղաքականությունների կենտրոն ՀԿ-ն Հայաստանից և Անադոլու Կուլտուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը Թուրքիայից:
ՀԼԱ համագործակցություն՝ Հանրային լրագրության ակումբ և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ
Ծրագրի վայր՝ Հայաստան և Թուրքիա
Ծրագրի տևողություն՝ 24 ամիս (01/01/2023 – 12/31/2024)
Ծրագրի բյուջե՝ 1,689,884 եվրո
ՀԼԱ բաղադրիչի բյուջե՝ 47,507 եվրո
Ծրագրի նպատակ՝ Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող պատրաստել ավելի համարձակ քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Ծրագրի նպատակներն են՝ ա) ընդլայնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և կարգավորման կողմնակիցների շարքերը՝ գոյություն ունեցող գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցության ձևավորման և երկխոսության գործընթացում նոր դերակատարների ներգրավման միջոցով. Բ) ուսումնասիրել և քարտեզագրել բազմաչափ միջամտությունները՝ աջակցելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ տեղական պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև միջազգային դերակատարների հետ արդյունավետ ներգրավվածության միջոցով:
ՀԼԱ բաղադրիչի նպատակներ՝
- Վերսկսել երկխոսությունը և ցանցային կապը Հայաստանի և Թուրքիայի սոցիալական ձեռներեցների միջև:
- Խթանել սոցիալական ազդեցության չափման կարևորությունը՝ որպես արդյունավետ ՍՁ էկոհամակարգի գործիք:
- Հասկանալ առցանց մեդիայում, ինչպես նաև սահմանի բոլոր կողմերից՝ տեղական համայնքներում առկա պատմույթները Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ:
- Բարելավել քաղաքացիական հասարակության դերակատարների և Մեդիաների կարողությունները՝ ապատեղեկատվության և մանիպուլյացիայի վրա հիմնված հայ-թուրքական հարաբերությունների մասին պատմույթները հերքելու համար:
- Բարելավել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված դերակատարների ռազմավարական հաղորդակցությունը:
Ծրագրի շահառուներ՝ Սոցիալական ձեռներեցներ Հայաստանից և Թուրքիայից, ՔՀԿ և մեդիա ներկայացուցիչներ Հայաստանից և Թուրքիայից, հաղորդակցության փորձագետներ երկու կողմերից և ՔՀԿ ոլորտներից: