Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով

Ծրագրի անվանում՝ «Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով»

Ծրագրի ֆինանսավորումՀայաստանում ԱՄՆ դեսպանություն

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետ՝ 01.10.2024 – 31.08.2025 թ.

Բյուջե՝ 100,00000 ԱՄՆ դոլար

Ծրագրի նպատակը։ «Ապատեղեկատվության դեմ պայքար և ժողովրդավարության հզորացում՝ տեղեկատվության բարեվարքության միջոցով» ծրագիրը ռազմավարական նախաձեռնություն է, որն ուղղված է Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ՝ Հայաստան-ԱՄՆ համագործակցության ընդլայնման միջոցով։ Երևանում կայանալիք եռօրյա համաժողովի շուրջ կենտրոնացած այս ծրագիրը միավորում է երկու երկրների փորձագետներին՝ մասնագիտական քննարկումներ վարելու, փորձի փոխանակման և գործնական ռազմավարություններ մշակելու նպատակով։ Նախաձեռնությունը, մասնավորապես, ուղղված է մեդիա ոլորտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտական շրջանակների և Կառավարության տարբեր օղակների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով բարձրացնել նրանց կարողությունները ապատեղեկատվությունը բացահայտելու, դրան հակազդելու և այն կանխարգելելու գործում։

Ծրագրի խնդիրները

Նպաստել տեղեկատվական բարեվարքության շուրջ մասնագիտական քննարկումների մակարդակի բարձրացմանը։  Նպաստել խորքային քննարկումների անցկացմանն ու հմտությունների փոխանակմանը ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ՝ ուսումնասիրելով դրանց ազդեցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, հասարակական համերաշխության և ազգային անվտանգության վրա։

Նպաստել հիմնական շահառուների կարողությունների զարգացմանը. լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, կառավարության հաղորդակցման մասնագետների և գիտական շրջանակների ներկայացուցիչներին զինել ապատեղեկատվության բացահայտման, հակազդման և կանխարգելմանն ուղղված առաջադեմ հմտություններով և գիտելիքներով։

Մշակել գործնական քաղաքականության առաջարկություններ։ Ներգրավել մասնակիցներին ինտերակտիվ դասընթացների՝ ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների դեմ Հայաստանի դիմակայունության բարձրացմանն ուղղված գործնական ուղեցույցներ և քաղաքականության առաջարկություններ համատեղ ստեղծելու համար:

Թիրախային լսարան

  • Պետական ​​կառույցների ներկայացուցիչներ և քաղաքականություն մշակողներ
  • Մեդիա մասնագետներ և լրագրողներ
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ)
  • Գիտական շրջանակների ներկայացուցիչներ և հետազոտողներ
  • Միջազգային գործընկերներ և այլ շահագրգիռ անձինք
  • Փաստեր ստուգող կազմակերպություններ

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում: 



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend