Նախկին Նախագծեր

Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն

2019 թվականին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն մեկնարկեց «Բաց կառավարման և տվյալների Հեքըթոն»-ը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Ապրիլի 13-14-ին տեղի ունեցավ «Բաց կառավարման տվյալների Հեքըթոն» մրցույթը։ Հեքըթոնին մասնակցում էին 28 թիմեր, որոնք մեկ օրվա ընթացքում զարգացրին ու մշակեցին իրենց գաղափարները՝ ուղղված ՀՀ պետական կառավարումն առավել արդյունավետ դարձնելուն։ 2019 թվականի Հեքըթոնի գլխավոր ուղղվածությունը առնչվում էր առողջապահական, ջրային և հողային ռեսուրսների կառավարմանը։ Թիմերին առաջարկվել էր մշակել գաղափարներ, որոնք կհամընկնեին Բաց կառավարման գործընկերության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։

Հեքըթոնի արդյունքում հաղթող էին ճանաչվել և խոշոր դրամական մրցանակների արժանացել Gradient, Ad infinitum, Fimetech, Agro Tech, The Only one թիմերը։

Միջոցառումը նախաձեռնել էին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն իր գործընկերներ՝ Արմավիրի զարգացման կենտրոնի,  ISTC – Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի և Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հետ համագործակցությամբ։

«Բաց կառավարման տվյալների Հեքըթոն» մրցույթի բուն միջոցառումից առաջ կազմակերպվել էին երկու տեղեկատվական հանդիպումներ։ Վերջիններիս նպատակն էր հետաքրքրվող թիմերին ու անհատներին հեքըթոնի ուղղվածությանը ծանոթացնելը։

Հեքըթոնից հետո թիմերը նաև հնարավորություն են ունեցել իրենց ծրագրերի մասին կարծիքներ լսել հեղինակավոր IBM ընկերության ներկայացուցիչների կողմից․ կազմակերպվել են անհատական թիմային հանդիպումներ ընկերության  փորձագետների և հաղթած թիմերի մասնակցությամբ։

«Բաց կառավարման տվյալների հեքըթոն» մրցույթի ժամանակ կազակերպվել է նաև փոքրիկ մարտահրավեր, որի ընթացքում մասնակիցները պետք է ստեղծարար լուսանկար հրապարակեին իրենց ֆեյսբուքի կամ ինստագրամի էջում Մրցույթին մասնակցել են 8 թիմեր։ Ընդհանուր առմամբ մրցույթի համար ներկայացված լուսանկարները գրեթե 1000 օգտատիրոջ կողմից արժանացել են արձագանքի։



Share via
Send this to a friend