«Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքի եւ դասավանդողների համար մեդիագրագիտության ուղեցույցի տեղայնացում եւ թարգմանություն
- February 17, 2025
- Category:
Ծրագրի անվանում՝ «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գրքի եւ դասվանդողների համար մեդիագրագիտության ուղեցույցի տեղայնացում եւ թարգմանություն
Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն
Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)
Իրականացման ժամկետներ՝ 2023-2024 թթ․
Ծրագրի գործողությունները և արդյունքները
Հանրային լրագրության ակումբը, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, նախաձեռնել էր մեդիագրագիտության խթանմանն ուղղված կրթական նոր ռեսուրսների թարգմանության, տեղայնացման եւ տպագրության աշխատանքներ։ «Առցանց կենդանաբանական այգի» մանկական գիրքն ու դրանց կից ՄԳ ձեռնարկը, ինչպես նաեւ Կրթության եւ վերապատրաստման միջոցով ապատեղեկատվության դեմ պայքարի և թվային գրագիտության խթանման ուղեցույցը ուսուցիչներին եւ դասավանդողներին կօգնեն մեդիագրագիտությանն ուղղված կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու հարցում։ Դրանք օգտակար ռեսուրսներ կլինեն նաեւ երեխաների ծնողների ու խնամակալների համար։
Բոլոր ուղեցույցները թարգմանվել եւ տեղայնացվել են՝ հաշվի առնելով հայաստանյան օրենսդրական դաշտն ու կրթական ոլորտի առանձնահատկությունները։
Կրթական նյութերը տարածվել են ՀՀ գործող նախադպրոցական հաստատությունների եւ մանկավարժների շրջանում։