“Technology Without Borders. Yerevan-Ankara project

«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծ»
ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից կմասնակցի Անկարայում անցկացվելիք «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:
Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) Հայաստանում և Թուրքիայում բաց մրցույթի միջոցով կընտրվեն ուսանողներ և սթարթափ ներկայացուցիչներ՝ Անկարայում աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար:
Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում կանցկացվի քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված կլինի մեկ փուլի, այն է՝ Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր, Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում:
Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերը/անհատ մասնակիցները հնարավորություն կունենան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացնել փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:
Մասնակցության հայտն այստեղ:
Նախագիծն իրականացնում են Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անց է կացվելու թուրքական Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը կաջակցեն նախագծի աշխատանքներին Հայաստանում:
Նախագիծը հանդիսանում է 2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակություն, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում: Այս նախագիծը համաֆինանսավորվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ևԵվրոպական միության կողմից:
Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Related News
-
Third Phase of a Two-day Training for Regional CSOs Capacity Building on Fact-checking and Fighting Against Disinformation
Public Journalism Club (PJC) in the scope of “Building Disinformation Resilience in CSO and Local Government Ecosystems” project, which is implemented with the financial assistance of the US Embassy in Armenia, announces the acceptance of applications for the third phase of the two-day CSO capacity building training. Who can participate in the workshop? Foundations, non-governmental
April 29, 2022 -
Statement of Civil Society to Take Measures to Prevent Humanitarian Crisis and Ethnic Cleansing in Nagorno-Karabakh
We, the undersigned civil society organizations of Armenia condemn and state our concern on continuous violations of human rights of the population of the Nagorno-Karabakh Republic in result of the discriminatory and ethnic cleansing policy of the Azerbaijani regime. As a result of the 44-day war unleashed by Azerbaijan in 2020, some territories of Nagorno-Karabakh
March 24, 2022 -
Invitation to Bid – Media and Information Literacy Accelerator – Call for Trainers
Project Description Media and Information Literacy Accelerator (MILA) is a project that has ambitious plans to accelerate Armenian media workers’ and the general public’s capacities in debunking disinformation and fact checking through capacity building and Accelerator development as well as other activities, such as Media and Information Literacy Hackathon, fact checking product development through IT
March 23, 2022 -
Invitation to Bid – Media and Information Literacy Accelerator – Call for Trainers
Project Description Media and Information Literacy Accelerator (MILA) is a project that has ambitious plans to accelerate Armenian media workers’ and the general public’s capacities in debunking disinformation and fact checking through capacity building and Accelerator development as well as other activities, such as Media and Information Literacy Hackathon, fact checking product development through IT
March 23, 2022 -
Second Phase of a Two-day Training for Regional CSOs Capacity Building on Fact-checking and Fighting Against Disinformation
Public Journalism Club (PJC) in the scope of “Building Disinformation Resilience in CSO and Local Government Ecosystems” project, which is implemented with the financial assistance of the US Embassy in Armenia, announces the acceptance of applications for the first phase of the two-day CSO capacity building training. Who can participate in the workshop? Foundations, non-governmental
March 22, 2022
Subscribe to Media Center broadcasts and news.
Other Projects
-
Building disinformation resilience in CSO and local government ecosystems
Project Name: Building disinformation resilience in CSO and local government ecosystems Donor: U.S. Embassy in Armenia Implementing/Partner organizations: Public Journalism club, Freedom of Information Center Implementation period: 01 December 2021 – 30 June 2022 Budget: 39.420 USD Purpose of the program: To equip the CSO representatives and the officials of local government bodies with the
November 2, 2021 -
Media and Information Literacy Accelerator (MILA)
Media and Information Literacy Accelerator MILA is a project that has ambitious plans to accelerate Armenian media workers’ and the general public’s capacities in debunking disinformation and fact checking through Accelerator activities, Innovative Hackathon contest and product development through IT solutions. As a result, Armenian media and the public (especially in the regions of the
November 2, 2021