«Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագիծ

ՏՀՏ ոլորտը ներկայացնող ավելի քան 20 ուսանող և երիտասարդ ձեռներեց Հայաստանից և Թուրքիայից մասնակցեցին Անկարայում տեղի ունեցած «Տեխնոլոգիաներ առանց սահմանների. Երևան-Անկարա» նախագծին:
Նախագծի առաջին փուլում (հոկտեմբեր-նոյեմբեր) Հայաստանում և Թուրքիայում բաց մրցույթի միջոցով ընտրվեցին ուսանողներ և սթարթափ ներկայացուցիչներ՝ Անկարայում աքսելերացիոն ծրագրին մասնակցելու համար:
2015 թվականի նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Անկարայում անցկացվեց քառօրյա դասընթաց, որը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալ տեխնոլոգիայի կիրառմամբ նորարարական գաղափարներ առաջարկելու և իրականացնելու հիմնական փուլերին: Դասընթացի յուրաքանչյուր օրը նվիրված էր մեկ փուլի, այն է՝ Գաղափարի օր, Տեխնոլոգիական լուծման օր, Խթանման օր և Կապերի հաստատման օր, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ճանաչողական այցելություններով լինել Անկարայի ՏՀՏ ոլորտի առաջատար կենտրոններում, կազմակերպություններում, կրթական հաստատություններում:
Դասընթացին հաջորդող փուլում ամենահետաքրքրված և ակտիվ թիմերը/անհատ մասնակիցները հնարավորություն ունեցան լրամշակել իրենց գաղափարները մեկամսյա առցանց մենթորային խորհրդատվության միջոցով և այնուհետև դրանք ներկայացրեցին փորձագետներին՝ այդպիսով ձեռք բերելով նաև սթարթափ գաղափարի ներկայացման (փիթչի) հմտություններ:
Նախագիծն իրականացրեցին Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) և Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: Աքսելերացիոն դասընթացն անցկացվեց թուրքական Viveka ինկուբացիոն կենտրոնի կողմից: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Ինֆորմացիան տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և Բեթ Քընսթրաքթը աջակցեցին նախագծի աշխատանքներին Հայաստանում:
Նախագիծը հանդիսանում էր 2015թ.-ի փետրվար-մայիս ամիսներին հաջողությամբ իրականացրած Հայաստան-Թուրքիա «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» նախագծի շարունակություն, որի շրջանակներում երկու երկրներից 6 սթարթափ թիմեր մասնակցեցին աքսելերացիոն ծրագրի Հայաստանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում: Այս նախագիծը համաֆինանսավորվում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական միության կողմից:
Հանրային լրագրության ակումբ
Հանրային լրագրության ակումբը` ՀԼԱ-ն ստեղծվել է 2011-ի մարտին: Մենք` մի խումբ լրագրողներ ու լրագրության, սոցիալական մեդիայի սիրահարներ ենք եւ նոր տեխնոլոգիաների ու մեդիա ոլորտների համագործակցության ջատագովներ: ՀԼԱ առաքելությունն է խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը Հայաստանում`զարգացնելով մասնակցային եւ հանրային թղթակցությունը, քաղաքացիական թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրագրողներին, լրատվամիջոցներին ու սոցիալական մեդիայի մասնագետներին, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հասարակական այլ ոլորտների մասնագետներին կապող համագործակցության գրավիչ, աշխատանքային կամուրջներ ստեղծելով: Վերջին 3 տարիների ընթացքում ՀԼԱ-ին հաջողվել է ձևավորել ոլորտի առաջատարի համբավ` հաջողությամբ իրականացնելով մի քանի նորարար ու համարձակ նախագծեր, այդ թվում է mynews.am հանրային թղթակցության հարթակը եւ ՀԼԱ կողմից Հայաստանում նախաձեռնած Հեքըթոն{ՅԱՆ} նորար գաղափարների մրցույթը:
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ)
Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ) անկողմնակալ, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տեղակայված է Անկարայում (Թուրքիա): ՏԵՊԱՎ-ը հիմնադրվել է 2004 թվականին` որպես անկախ գիտահետազոտական ինստիտուտ, և հանդիսանում է տնտեսական քաղաքականություն մշակող Թուրքիայի ամեմախոշոր հաստատությունը, որտեղ աշխատում են տաղանդավոր գիտաշխատողներ և փորձագետներ: ՏԵՊԱՎ-ի առաքելությունն է մշակել Թուրքիայի և շրջակա տարածաշրջանի հանրային և մասնավոր հատվածների զարգացմանը նպաստող նորարար քաղաքականության ռազմավարություններ: ՏԵՊԱՎ-ի գործունեության նպատակն է մրցակցային գործարար միջավայրի ամրապնդումը, Թուրքայում և շրջական տարածաշրջանում տարածաշրջանային զարգացման բարելավումը, ինչպես նաև աջակցությունը միջազգային տնտեսական ինտեգրմանը:
Նորություններ
-
Աշխատանքային պայմանագրերի հետ կապված խնդիրները և դրանց բարելավման ուղիները Հայաստանում
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և Հանրային լրագրության ակումբի հետ ԴԱՏԱ հաշվետու և թափանցիկ գործողություն ծրագրի շրջանակում Պրիզմա հետազոտական կազմակերպությունն իրականացնում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքի ոլորտում» ենթածրագիրը, որի նպատակն է փաստահեն տվյալների միջոցով աշխատանքային պայմանագրերի ոլորտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը և ներկայացումը որոշում կայացնողներին։ Ծրագրի շրջանակներում իրականացված «Աշխատանքային պայմանագրերի
Մայիսի 19, 2022 -
Փոդքասթ․ Կինը և պատերազմը
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կանանց ներդրումն անգնահատելի է, նրանց ներգրավածությունը տարբեր աշխատանքներում ահռելի օգնություն էր՝ կար անելուց, ճաշարան բացելուց ու անվճար կերակրելուց մինչև ռադիոյի հեռարձակում, բժշկական օգնության տրամադրում և այլն: Կանանց՝ պատերազմում ներգրավածության մասին կա՛մ չեն խոսում, կա՛մ էլ խոսում են այնքան, որքան թույլ են տալիս տղամարդիկ: Բայց ինչպես մի անգամ ասաց լուսանկարիչ Արեգ
Մայիսի 17, 2022 -
Հայտարարություն ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ
Մայիսի 2-ին Երևանում ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ խոչընդոտվել է մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը։ Մասնավորապես՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Պռոշյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում նախ ագրեսիվ պահված է դրսևորել «Mediahub.am» լրատվական կայքի թղթակից Նարե Գնունու նկատմամբ՝ հարվածելով նրա ձեռքի բարձրախոսին, ապա ոտքով խփել է նույն կայքի օպերատոր Արման Ղարաջյանին ու վնասել տեսախցիկը։
Մայիսի 3, 2022 -
Եթե ոչ Մինսկի խումբը, ապա ո՞վ է Հայաստանին և Ադրբեջանին տանելու դեպի խաղաղություն
Ո՞վ կփոխարինի Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտությունում 1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափն այսօր փլուզման եզրին է։ Այս ձևաչափում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երկար ժամանակ թիմային աշխատանք են կատարել։ Այն անգործության է մատնված՝ կապված Արևմուտքի հետ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման հետ։ Սակայն դա խաղաղարար վակում չստեղծեց։ Որովհետև Հայաստանին Ադրբեջանի հետ հաշտեցնելու ջանքերը կտրուկ ակտիվացրեց Եվրամիությունը։ Իսկ դա առաջացրել
Մայիսի 2, 2022 -
Մարզային ՔՀԿ-ների՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երրորդ փուլ
Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երրորդ փուլի հայտադիմումների ընդունելություն։ Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին․ Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ
Ապրիլի 29, 2022
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում
Ծրագրի անվանում՝ ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում Դոնոր՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն Իրականացնողներ՝ Հանրային լրագրության ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն Իրականացման ժամկետներ՝ 01 դեկտեմբեր, 2021 – 30 հունիս, 2022 թ Բյուջե՝ 39․420 ԱՄՆ դոլար Ծրագրի նպատակը՝ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին զինել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և բացահայտելու համար. աջակցել
Նոյեմբերի 2, 2021 -
Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Դոնոր։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն Իրականացման ժամկետներ՝ 01 նոյեմբեր, 2021
Նոյեմբերի 2, 2021