Նախկին Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ»

Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ

Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում

Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ — Հուլիս, 2025 թ

Բյուջե՝ 9,000 եվրո

Ծրագրի ամփոփ նկարագրություն

Ծրագիրը նպատակ ուներ խթանել Հայաստանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, որոնք կարևոր են ազատազրկված անձանց և պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող քաղաքացիների իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար։ Այս ոլորտում իրականացվող բարեփոխումները համահունչ են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը, որը կենտրոնացած է արդարադատության համակարգի արդիականացման, մարդասիրական մոտեցման և վերականգնողական արդարադատության զարգացման վրա։

Այս բարեփոխումների հանրայնացման նպատակով քննարկումներ են կազմակերպվել Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնում, որը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների, դատական համակարգի և մարդու իրավունքների շուրջ հանրային երկխոսություն խթանող հարթակ է։

Ծրագրի հիմնական ուղղությունները

  • Կալանավայրի պայմաններ – Քննարկել Հայաստանի կալանավայրերի ծանրաբեռնվածության և անհամապատասխան պայմանների լուծման ուղիները, ներառյալ՝ հիմնական ծառայությունների և տարածքի սահմանափակ հասանելիության խնդիրները։
  • Պայմանական վաղաժամկետ ազատում և վերաինտեգրում – Վերաիմաստավորել պայմանական վաղաժամկետ ազատման և հասարակության մեջ նախկին կալանավորների վերաինտեգրման գործընթացները՝ կրկնահանցագործությունը նվազեցնելու և վերականգնողական արդարադատությունը խթանելու նպատակով։
  • Պրոբացիա՝ որպես այլընտրանք – Ընդլայնել պրոբացիոն համակարգի կիրառությունը որպես ազատազրկման այլընտրանք՝ ոչ բռնի հանցագործությունների դեպքում՝ կալանավայրերի գերբնակեցումը նվազեցնելու և վերականգնողական հնարավորությունները զարգացնելու նպատակով։
  • Առողջապահություն քրեակատարողական հիմնարկներում – Ապահովել բավարար առողջապահական ծառայություններ, այդ թվում՝ հոգեկան առողջության ծառայություններ, բանտերում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության և մարդասիրական վերաբերմունքի ապահովման համար։

Ծրագրի նպատակները

  • Մեդիա բովանդակության միջոցով բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանի քրեակատարողական և պրոբացիոն բարեփոխումների վերաբերյալ։
  • Հարթակ ապահովել երկխոսության համար՝ ներգրավելով փորձագետների, պետական պաշտոնյաների, նախկին բանտարկյալների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ բարեփոխումների վերաբերյալ լուծումներ մշակելու նպատակով։
  • Արտադրել մեդիա բովանդակություն (քննարկումներ, սոցիալական մեդիայի հոլովակներ, վավերագրական ֆիլմ), որը տեղեկացնում է հանրությանը, ներգրավում շահագրգիռ կողմերին և պաշտպանում մարդու իրավունքներին համահունչ բարեփոխումները։

Թիրախային լսարան

  • Լայն հանրություն – Քաղաքացիներ, ովքեր ցանկանում են հասկանալ բարեփոխումների գործընթացն ու դրանց ազդեցությունը Հայաստանի արդարադատության համակարգի վրա։
  • Մեդիա մասնագետներ և լրագրողներ – Նրանք, ովքեր լուսաբանում են արդարադատության բարեփոխումները կամ հետաքրքրված են քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի աշխատանքով։
  • Պետական մարմիններ և բարեփոխումների պատասխանատուներ – Քրեակատարողական, ոստիկանության և արդարադատության բարեփոխումների մշակմամբ և իրագործմամբ զբաղվող պետական կառույցներ։
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և իրավապաշտպաններ – ՀԿ-ներ, որոնք ներգրավված են արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես՝ քրեակատարողական և պրոբացիոն բարեփոխումների մոնիտորինգի կամ իրավապաշտպան գործունեության մեջ։

Ծրագիրը միտված էր խթանելու բաց երկխոսությունը և հնարավորություն տալու քաղաքացիական հասարակությանը ակտիվորեն մասնակցել արդարադատության բարեփոխումներին Հայաստանում։ Ավանդական մեդիա գործիքների և թվային նորարարական լուծումների համատեղմամբ, այն ներգրավել է ավելի լայն լսարան և նպաստել փաստահեն քաղաքականությունների մշակմանը և իրագործմանը։

Այս էջը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Կիսվել :