Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերի աճ է արձանագրվել

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման դեպքերի աճ է արձանագրվել

Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ինքնավնասում կատարած անձանց թիվն աճել է։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023 թվականի 155-ի համեմատ։

Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոնում կայացած «Ինքնավնասման և ինքնասպանությունների կանխարգելումը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը հայտնեց, որ 2024 թ. սկզբին արձանագրվել է 626 ինքնավնասման դեպք, որոնց մեջ հաշվառված են նաև ինքնավնասում կատարելու վերաբերյալ 101 բանավոր հայտարարություններ։

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  (www.juremonia.am) ծրագրի «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» ենթադրամաշնորհի շրջանակում: Ենթադրամաշնորհ իրականացնող կառույցը «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ն է:

Ըստ Ալեքսանյանի՝ ինքնավնասման ամենաշատ դեպքերն արձանագրվում են այն ՔԿՀ-ներում, որտեղ մարդիկ պահվում են ավելի փակ խցային պայմաններում։ Առավել հաճախ ինքնավնասումներ կատարում են այն անձինք, ովքեր սահմանափակ հնարավորություններ ունեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և սեփական ժամանցն ու առօրյան տնօրինելու առումով։

Դիտարկումների համաձայն՝ կացարանային պայմաններում (ավելի շատ անձնական տարածքով և ժամանակի կառավարման հնարավորությամբ) պահվող անձինք ավելի քիչ են դիմում ինքնավնասման։ Ինքնավնասումների ամենաշատ դեպքերն արձանագրվել են «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։

———————

Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Հեռ՝ +374 99 755 898

Էլ փոստի հասցե՝ [email protected] | [email protected]

———————

Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում»  (www.juremonia.am) ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Քննարկման ամբողջական տեսագրությունը հասանելի է այստեղ։ ⤵️



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend