«Փաստերի ստուգման ցանցի ստեղծում» նախագիծը մեկնարկել է 2019-ի հունիսին Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի կողմից: Նախագիծը 9 ամիս տևողությամբ էր:
Այն նպատակ ուներ աջակցել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ փաստերի ստուգման մեխանիզմների մշակմանը և կիրառմանը` խթանելու փաստերի ստուգման մշակույթը, փաստերի, նորությունների, հայտարարությունների ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացմանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին փաստերի ստուգման հմտություններով օժանդակելը, որպեսզի նվազագույնի հասնի ապատեղեկատվության տարածման ռիսկը, հասարակության թյուր ընկալումները և բարելավի հասարակության մեջ կարևորագույն հարցերի վերաբերյալ գիտելիքները:
Նախագծի նպատակներն ու խնդիրներն էին.
- Հայաստանում լրատվամիջոցներին հնարավորություն տալ ճշգրիտ, անկողմնակալ և հավասարակշռված ներկայացնել փաստերը, նորությունները, հայտարարությունները,
- ԶԼՄ-ների ներկայացուցիչներին վերազինել փաստերի ստուգման հմտություններով՝ ապատեղեկատվության տարածման ռիսկերը, հասարակության թյուր ընկալումները նվազագույնի հասցնելու համար,
- Բարձրացնել հասարակության լայն շրջանակների գիտելիքների մակարդակը կարևոր հարցերի վերաբերյալ,
- Ներդնել լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային հաստատությունների միջև կապի փաստերի ստուգման փորձնական մեխանիզմներ,
- Ստորագրված սկզբունքների հիման վրա փաստերի ստուգման լրագրողների ոչ ֆորմալ ցանցի ստեղծում:
Ծրագրի ընթացքում իրականացվել են հետևյալ գործողությունները.
- Իրականացվել է փաստերի ստուգման դասընթաց հայ լրագրողների համար, որն անցկացվել է OCCRP փորձագետների և խմբագիրների կողմից,
- Իրականացվել է Bellingcat-ի փորձագետի կողմից փաստերի ստուգման դասընթաց հայ լրագրողների համար,
- Փաստերի ստուգման առցանց ձեռնարկի հրապարակում ԶԼՄ-ների մասնագետների և ընդհանուր հասարակության համար՝ http://factradar.tilda.ws/, որը ներառում է նաև ուսուցողական տեսանյութեր
- Մշակվել է փաստերի ստուգման ձեռնարկի տպագիր տարբերակը և հրատարակվել, կազմակերպվել է շնորհանդես և անցկացվել է քննարկումների շարք,
- 10 հոդված է գրվել՝ հիմնված փաստերի ստուգման վրա,
- Ստեղծվել է լրագրողների ցանց, ովքեր մասնակցել են դասընթացին,
- Ծրագրի և ցանցի համար մշակվել է հատուկ էջ ՀԼԱ կայքում:
Ծրագիրն ուներ ավելի քան 80 անմիջական մասնակիցներ, ովքեր վերապատրաստվել և ներգրավվել են տարբեր միջոցառումներում։
