Հանրային հայացք՝ փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում

Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում

Ծրագրի հակիրճ նկարագրություն

Ծրագրի ընդհանուր նկարագիր

«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագիրը Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ․ դեկտեմբերին։

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը` հանրային իրազեկման, ինչպես նաև առկա խնդիրների ու հնարավոր լուծումների վերաբերյալ բանավեճերի միջոցով։

Ծրագրի խնդիրներն են.

  • Ընդլայնել լրագրողների իրազեկվածությունը և զարգացնել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման հմտություններ,
  • Բարելավել փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքի իրավիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի որակը։

Ծրագրի բաղադրիչները

Լրագրողների կարողությունների զարգացում

Միջազգային դասընթացավարների կողմից կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ լրագրողների համար՝ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական հետաքննությունների առանձնահատկությունների և մեթոդների մասին: Քաղաքացիական հասարակության, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները կհրավիրվեն ներկայացնելու տեսակետերը, ինչպես նաև քննարկելու հնարավոր համագործակցության մեխանիզմներն ու մոտեցումները։ Ծրագրի շրջանակներում կմշակվի և առցանց կհրապարակվի ձեռնարկ, որը  կպարունակի դասընթացի մոդուլները և թեմային առնչվող այլ նյութեր։

Լրագրողական նյութեր

Համապարփակ լրագրողական նյութեր կստեղծվեն դասընթացներին մասնակցած լրագրողների կողմից՝ օգտագործելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։ Ծրագիրը կտրամադրի տեխնիկական, մասնագիտական և ֆինանսական աջակցություն՝ հետաքննական նյութեր պատրաստելիս, որոնք կհրապարակվեն և կտարածվեն շահակիցների ու հանրության շրջանում։

Մեդիա մրցույթ

Կիրականացվեն տարեկան մեդիա մրցույթներ` փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ հանրության ուշադրությունը բարձրացված խնդիրների վրա սևեռելու, ինչպես նաև դրանց մասնագիտական, հետևողական լուսաբանումը խրախուսելու նպատակով։

Առցանց/Հեռուստահաղորդումներ

Հեռուստահաղորդումները կպարտաստվեն և կհեռարձակվեն փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ փորձագետների և անհատական պատմությունների հիման վրա։ Թեմաների ընտրությունը կկատարվի առկա զեկույցների, նյութերի, ինչպես նաև փորձագետների, ակտիվիստների, դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների հիման վրա։

Հանրային քննարկումներ

Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կիրականացվեն ուղիղ հեռարձակմամբ հանրային քննարկումներ փակ հաստատություններում, ինչպես նաև հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։

Լրացուցից տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Հանրային լրագրության ակումբ՝ +37412 755898, +37499 755 898:

Share via
Send this to a friend