Նորություններ

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

«Ոչխար»-ի տեխնիկան մեդիագրագիտության հիմքում

[vc_row][vc_column][vc_column_text]Եկե՛ք վերադառնանք մեր «ոչխարներին» և խոսենք մեդիա դաշտում գրագետ լինելու մասին։

Երբևէ լսե՞լ եք «ոչխար»-ի տեխնիկայի մասին, որը վերաբերում է մեդիագրագիտությանը, քննադատական մտածողությանը և փաստերի ստուգմանը։

Հանրային լրագրության ակումբը պատրաստել է «ոչխար»-ի տեխնիկայի մասին պատմող վիզուալ նյութեր։

PowerUp նախագծի շրջանակներում, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը երիտասարդներին ներկայացրեց «ոչխար»-ի տեխնիկան։

Որպես տեղեկատվության աղբյուր Ստեփան Գրիգորյանն օգտագործել է «Три точки. Знай, что смотришь»-ի հոդվածը։

Ստորև կարող եք ծանոթանալ նյութին՝[/vc_column_text][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][vc_column_text]???? Source/Աղբյուր — Ո՞վ/ո՞րն է տեղեկատվության աղբյուրը: Առաջին հայացքից սոցիալական ցանցերի հաշիվները և կայքեր կարող են վստահելի լինել, բայց անհրաժեշտ է դրանք ավելի խորը ուսումնասիրել: Դիտեք «Մեր մասին» բաժինը կայքում կամ սոցիալական ցանցերում՝ աղբյուրի էջում: Ի՞նչ են գրում հաշվի/կայքի սեփականատերերը իրենց մասին և ինչպե՞ս են դրանք ներկայացնում: Տեսեք նաև, թե աղբյուրը կապ ունի՞ քաղաքական կուսակցությունների, թեկնածուների կամ քարոզչական խմբերի հետ:[/vc_column_text][vc_single_image image=”9491″ img_size=”large” alignment=”center”][stm_spacing][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]???? History/Պատմություն — Ստուգեք հրապարակումների պատմությունը: Ի՞նչ տեղեկատվություն է ամենից հաճախ հրապարակում աղբյուրը: Արդյո՞ք մշտապես քննադատում են մի կողմին և նպաստում մյուսի առաջխաղացմանը: Ներկայացնո՞ւմ են արդյոք տարբեր տեսանկյուններ: Արդյո՞ք կենտրոնանում են մեկ խնդրի վրա: Արդյո՞ք զբաղեցնում են որոշակի դիրք և ունեն կոնկրետ դիրքորոշում։[/vc_column_text][vc_single_image image=”9493″ img_size=”large” alignment=”center”][stm_spacing][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][stm_spacing][vc_column_text]???? Evidence/Ապացույցներ — Կա՞ն արդյոք ապացույց այն մասին, ինչի վերաբերյալ գրառում են կամ խոսում են հեղինակները: Կարո՞ղ ենք որևէ տեղ ապացույցներ գտնել` ներկայացվող տեղեկատվությունը հաստատելու կամ հերքելու համար: Անպայման կատարեք նույն ստուգումը ցանկացած այլ աղբյուրի համար, քանի որ որոշ խաբեբաներ և քարոզիչներ կարող են օգտագործել այլ կայքերի կամ հաշիվների առկայությունը՝ բերված տեղեկատվությունն ավելի հիմնավորված դարձնելու համար, քան իրականում է:[/vc_column_text][vc_single_image image=”9495″ img_size=”large” alignment=”center”][stm_spacing][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]???? Emotion/էմոցիաներ – Արդյո՞ք հաղորդագրությունը ձեզ մոտ առաջացնու՞մ է հույզեր` վախ, ուրախություն, խուճապ: Քանի որ մեր հույզերը հակված են ճնշել մեր գիտակցությունն ու քննադատական ​​մտածողության կարողությունը: Եթե ​​զգացմունքային արձագանք ունեք գրառման կամ հաղորդագրության նկատմամբ, նույնիսկ եթե այն տարածվել է ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի կողմից, ապա պետք է մի քանի րոպե կանգ առել, դատար վերցնել և մտածել. արդյո՞ք այն ճիշտ է:[/vc_column_text][vc_single_image image=”9497″ img_size=”large” alignment=”center”][stm_spacing][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]???? Pictures/Նկարներ — Ուշադրություն դարձրեք տեղեկատվությանը ուղեկցող նկարներին և տեսողական/վիզուալ նյութերին: Վիզուալ նյութերը հաճախ շրջանցում են մեր քննադատական ​​մտածողությունը և ավելի արագ են փոխանցում հաղորդագրությունը, քան տեքստը: Բայց դրանք կարող են նաև խեղաթյուրել տեղեկատվության իմաստը: Օրինակ, մեմերը հաճախ օգտագործում են հուզականորեն ռեզոնանսային պատկեր՝ կարճ տեքստով, հաղորդագրությունը նպատակին հասցնելու համար: Հաճախ այդ նպատակը պարզապես մարդկանց ծիծաղեցնելն է: Բայց քաղաքական գործիչները, գովազդատուներն ու քարոզիչները հաճախ օգտագործում են մեմեր, պատկերներ և տեսանյութեր՝ իրենց գաղափարը և/կամ արտադրանքը խթանելու համար:[/vc_column_text][vc_single_image image=”9499″ img_size=”large” alignment=”center”][stm_spacing][vc_separator color=”blue” border_width=”4″ el_width=”50″][stm_spacing][/vc_column][/vc_row][vc_row][vc_column][vc_column_text]Սոցիալական ցանցերում տարատեսակ մանիպուլյացիաներին դիմակայելու համար կարևոր է ուշադիր լինել այն բանի նկատմամբ, ինչ մենք կիսում ենք, ավելի գիտակցաբար օգտագործել սոցիալական ցանցերն ու համացանցը: Հաշվի առե՛ք «sheep» տեխնիկան կամ «ոչխար»-ը նախքան սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածելը:[/vc_column_text][vc_single_image image=”9501″ img_size=”large” alignment=”center”][/vc_column][/vc_row]

Կիսվել :