Ալեքսանդր Մարտիրոսյան

Ալեքսանդր Մարտիրոսյանը միացել է ՀԼԱ թիմին 2020 թվականից:

2011 թվականից սկսած նա ներգրավված է եղել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերում, իսկ 2018-ից սկսած աշխատել է ԵՀՀ գրասենյակում։ Հասարակական ոլորտում Ալեքսանդրն ունի 8 տարվա աշխատանքային փորձ, աշխատել է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնում՝ որպես մեդիա և հաղորդակցության փորձագետ, զբաղվել է մեդիայում մարքեթինագյին առաջխաղացմամբ, բլոգային հարթակների, կայքերի ստեղծմամբ և ուսուցմամբ, աշխատել է ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամում՝ որպես մեդիայի և բանավոր հաղորդակցման փորձագետ, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում՝ ծրագրերի կառավարման ուղղությամբ ծրագրի համակարգող։

Ալեքսանդրը մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է Արմենիա հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող, սակայն աշխատանքային փորձից հետո սկսել է զբաղվել մարդու իրավունքներով և մեդիայում մարդու իրավունքների խախտման դեպքերի քննության ուղղությամբ։ Ալեքսանդրը փորձ ունի նաև միջմշակութային հաղորդակցության, կոնֆլիկտների տրանսֆորմացիայի, ծրագրերի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետազոտական և վերլուծական աշխատանքների ոլորտներում, հետաքրքրվում է՝ հոգեբանությամբ, փիլիսոփայությամբ, մարդաբանությամբ, մարդու իրավունքներով և տեխնոլոգիաներով։ Երկար տարիներ եղել է Հայաստանի Երիտասարդական բանկի անդամ։ Որպես փորձագետ աշխատել է՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում, Հայաստանի մանուկներ հիմնադրամում, Երևանի մամուլի ակումբում, Հայաստանի հելսինկյան կոմիտեում, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնում:

2018 թվականից սկսած ղեկավարում է Բոլորը հանուն հավասար իրավունքների հիմնադրամը: Ալեքսանդրը սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, բլոգեր է և ազատ ժամանակ գրում է հոդվածներ։ ՀԼԱ-ի կազմում Ալեքսանդրն աջակցում է հաղորդակցության, մեդիայի և մարդու իրավունքների ծրագրերին, հանդիսանում է Մեդիա կենտրոնի հաղորդակցության մասնագետը:



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend