Լիլիթ Հովհաննիսյան

Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսանում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող:

Լիլիթը ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, մասնագիտությամբ լրագրող է: 2014-2015 թվականներին աշխատել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ: 2015-ից աշխատել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ում՝ որպես մեդիա փորձագետ:

Թղթակցել է «Ա1+»-ին, Հանրային հեռուստաընկերության «Առաջին տաղավարին»: 2018-2019 թվականներին աշխատել է «24News.am» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող:

Արժանացել է բազմաթիվ լրագրողական մրցանակների, որոնցից վերջինը ստացել է 2019-ին «Թվապատում 2019. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթում «Ստուգված է. տեղեկությունների ստուգում» անվանակարգում լավագույն լրագրողական աշխատանքի համար:

Միացել է Հանրային լրագրության ակումբին 2019-ի սեպտեմբերին: 



Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend