«Իմ լուրերը» քաղաքացիական թղթակցության հարթակ

Հանրային լրագրության ակումբը 2012 թ-ին գործարկեց «Իմ լուրերը» քաղաքացիական թղթակցության հարթակը, որը խաղային կառուցվածքի եւ պարգեւատրումների համակարգի միջոցով խրախուսում էր համացանցի օգտատերերին` դառնալ պասիվ լուր սպառողից` ակտիվ տեղեկատվություն ստեղծող:
«Իմ լուրերը»-ի հանրային թղթակիցներին եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցների համար ստեղծված հարթակ էր, որը հնարավորություն էր տալիս տեքստային, ֆոտո թղթակցությունների եւ տեսանյութերի միջոցով վեր հանել սոցիալական կարեւորության ու համայնքային խնդիրներ, պատմել չպատմված պատմություններ, կիսվել խոհերով ու մտորումներով:
«Իմ լուրերը»-ի օգտատերերը յուրաքանչյուր թղթակցության համար ստանում էին վարկանիշային միավորներ եւ ամենաակտիվները կարող էին հայտնվել առաջատար թղթակիցների շարքում:
Ակտիվ եւ իմաստալից թղթակցությունների հեղինակները ստանում էին հատուկ մրցանակ՝ սահմանափակ քանակությամբ արտադրված «Իմ լուրերը» կայքի խորհրդանշանով բաժակներ:
Ժամանակ առ ժամանակ կայքում հայտարարվում էին նաեւ թղթակցային մրցույթներ՝ արժեքավոր մրցանակներով:
«Իմ լուրերը» հարթակի հանրային թղթակիցները ակտիվորեն լուսաբանել են 2012-ից ի վեր Հայաստանում անցկացված համապետական նշանակության ընտրությունները: Հանրային լրագրության ակումբը երկու տարի շարունակ, 2012-2013 թթ.վերապատրաստել է ավելի քան 150 հանրային թղթակից՝ Երեւանում եւ Հայաաստանի մարզերում, որոնք էլ եւ ընդգրկված են եղել ընտրությունների լուսաբանման ծավալուն միջոցառումներում:
Հանրային թղթակիցները նաեւ ակտիվորեն լուսաբանում էին կարեւորագույն սոցիալական ու համայնքային խնդիրներ՝ հետամուտ լինելով այդ խնդիրների լուծմանն ու հրապարակայնացմանը:
Հանրային լրագրության ակումբը եւ «Իմ լուրերը» հարթակի խմբագիրը աջակցում էին բոլոր հանրային թղթակիցներին՝ կազմակերպելով հանրային թղթակցությունների արտատպումը առցանց պրոֆեսիոնալ լրատվամիջոցներում, ինչպես նաեւ ուղղորդում էին լուսաբանված խնդիրները համապատասխան կառույցներ` լսելի դարձնելով հանրային թղթակիցների մտահոգությունները ու աջակցելով այդ խնդիրների լուծման ընթացքին:
«Իմ լուրերը» հարթակը ստեղծվել էր մի շարք միջազգային հովանավոր կազմակերպությունների եւ ծրագրերի աջակցության շնորհիվ, որոնց թվում են «Այլընտրանքային մեդիա ռեսուրսներ» ծրագիրը, Քաունթերփարթ ինթերնեյշնլ ինկ. հայաստանյան ներկայացուցչությունը, Նորվեգիայի կառավարությունը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը:
Նորություններ
-
Binance-ը հայտարարում է Հայաստանում լրագրողական մրցույթի անցկացման մասին
Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի առաջատար բլոկչեյն էկոհամակարգը Binance-ը՝ Web3 Armenia-ի, Հայաստանի տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի Հանրային լրագրության ակումբի աջակցությամբ, հայտարարում է «CryptoScope. հայացք ֆինանսների ապագային» լրագրողական մրցույթի մեկնարկի մասին։ Մրցույթի նպատակն է բարելավել կրիպտոարժույթներին, բլոկչեյնին և Web3 տեխնոլոգիաներին վերաբերող թեմաների լուսաբանման որակը և մակարդակը, ինչպես նաև նպաստել լայն լսարանի շրջանում կրիպտոգրագիտության ամրապնդմանը: Այս նախաձեռնությունը
May 8, 2025 -
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողով ստեղծելու առնչությամբ
Ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները քվեարկությամբ մերժել են պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագիծը։ Հիշեցնենք՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ Tribune.am կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի,
April 29, 2025 -
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը Կառավարության՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու որոշման առնչությամբ
Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ստեղծել «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ, որը նախատեսում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած հեռարձակողներին տրամադրել դրամաշնորհներ` միտված հանրօգուտ բովանդակություն (մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական և այլ տեսալսողական հաղորդումներ) ստեղծելուն: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել իշխանություններին, որ տարիներ առաջ նրանց ներկայացուցիչների և լրագրողական հասարակական կառույցների
April 22, 2025 -
«Գյումրիի ընտրությունների ժամանակ հետաքրքիր իրավական կազուս էր ստեղծվել»․ Վարդինե Գրիգորյան
Մինչև 2026 թ․ ՏԻՄ ընտրությունները պետք է օրենսդրական փոփոխություն իրականացնել և ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորություն ստեղծել, որպեսզի չկրկնվի Գյումրիի օրինակը։ Այս մասին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքում ամենաշատ ձայները ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
April 22, 2025 -
«ԱՆԻՖ-ում կատարվածը բյուջեի, հարկատուների փողերի մսխում էր». Վարուժան Հոկտանյան
«Ենթադրում եմ, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը համահունչ է վարչապետի վերջին հայտարարությանը, թե չպետք է լինել արյունարբու, պետք է օրենքով գործել»,- «Ա1+»-ի եթերում Հանրային լրագրության ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով օրենքը սահմանադրական ճանաչելու մասին ՍԴ-ի որոշմանը։ Վարուժան Հոկտանյանը համոզված է,
April 18, 2025
Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
Այլ նախագծեր
-
Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում
Ծրագրի անվանում` Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում Ծրագրի ֆինանսավորում՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագիր (Transformation Promotion Programme) Առաջնորդող կազմակերպություն՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտ Գործընկեր՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագիրը միտված է Հայաստանի սոցիալական մեդիայում Եվրոպական միության և ԵՄ ընդլայնման
April 16, 2025 -
Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ
Ծրագրի անվանում՝ «Մեդիան հանուն բարեփոխումների. հանրային երկխոսության խթանում քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի վերաբերյալ» Ծրագրի ֆինանսավորում՝ Եվրոպական միություն Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ Ծրագրի գործընկերներներ՝«Սոցիալական արդարություն» ՀԿ և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ` «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակում Տևողություն՝ Փետրվար, 2025 թ․ – Հունիս, 2025 թ․ Բյուջե՝ 9,000 եվրո Ծրագրի ամփոփ նկարագրություն Ծրագիրը
February 18, 2025