Նորություններ

Ինֆոդեմիա N3 – Դավադրություն VS պատերազմ․ ո՞վ է թիրախում

Ինֆոդեմիայի նախորդ շարքերը՝

Ինֆոդեմիա N1 – Ֆեյքերի դեմ լավագույն պայքարը

Ինֆոդեմիա N2 – Covid19. աշխարհի վե՞րջ, թե՞ համավարակ

 

Պատմություններ, որոնք իրականում գոյություն ունեն և պատմություններ, որոնք ստեղծվում են գոյություն ունեցողներին հերքելու համար։ Ովքե՞ր են այս ամենի թիրախում, ո՞ւմ դեմ են ուղղված դավադրապաշտական տեսությունները։

Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։

 

Մարդիկ հակված են հավատալ, որ մեր փոխարեն որոշումներ են կայացնում, որ մեզ գերբնական ուժ և հնարավորություն ունեցողներ են կառավարում և հասարակության թիկունքում գաղտնի պայմանավորվածություններ են ձևավորվում։

 

Հետպատերազմյան ճգնաժամի ընթացքում հասարակությունը հոգեբանորեն լարված և դյուրագրգիռ է։ Ճգնաժամերի ընթացքում կա երկու պատճառ, որը հանգեցնում է դավադրապաշտական տեսությունների ստեղծմանն ու տարածմանը․ մեկը քաղաքական պատճառն է, մյուսը՝ սոցիալ-հոգեբանական։

 

Դավադրության տեսությունների միջոցով մարդիկ փորձում են բացատրել այն, ինչն այդ պահին իրենց համար անբացատրելի է։

 

2003 թվականին որոշվեց որ քաղաքացիները պետք է ունենան անհատական համարներով սոցիալական քարտեր, մի շարք հասարկական խմբեր և նույնիսկ Հայ առաքելական եկեղեցին դեմ արտահայտվեցին։ Շրջանառվում էին տեղեկություններ ըստ որոնց այդ համարակալմամբ մարդկանց վրա դրվում էր «սատանայի կնիքը»։

 

Սև լճից մինչև Սագի լիճ, փոխվարչապետի այցը Սյունիք բազմաթիվ ապատեղեկատվական հոսքերի առիթ հանդիսացավ։ Ինֆոդեմիայի ֆեյքահոսում ներկայացվում են մանրամասներ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend