Նորություններ

Ինֆոդեմիա N2 – Covid19. աշխարհի վե՞րջ, թե՞ համավարակ

Covid19-ի պատճառով համավարակից է’լ ավելի ագրեսիվ տարածվեցին կեղծ լուրերը։ Ինֆոդեմիայում ներկայացվում է Covid19-ի շուրջ շրջանառվող միֆերը, ֆեյքերն ու իհարկե հեղինակավոր մասնագիտական կարծիքն ու փաստեր։ Որոշումը ձերն է․ լինել փաստերով զինված, թե հավատալ կեղծ լուրերին։

Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։

 

Covid19-ի շուրջ ձևավորված կեղծ լուրերի զգալի մասը վերաբերվում է Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին։ Մարդկության ոչնչացումից մինչև գենետիկ կոդավորում և նոր աշխարահակարգ։ Փաստերը ստուգել է Ինֆոդեմիայի գործընկեր՝ Հետք մեդիա գործարանը։

 

Media.am-ի գլխավոր խմբագիրը՝ Գեղամ Վարդանյանը, պատմում է Covid19 համավարկի վերաբերյալ փաստերի ստուգման, կեղծ լուրերի հայտնաբերման և դրանց դեմ պայքարի ամենատարբեր ձևերի, անգամ փորձարկումների մասին։ Ինֆոդեմիան հյուր է գնացել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am-ի խմբագրոթյուն։

 

Covid19-ի վերաբերյալ կեղծ լուրերը կարծես մրցավազքի են դուրս եկել համավարակի հետ։ Ինֆոդեմիան անդրադառնում է համավարակի շուրջ ծավալվող կեղծ լուրերին, ինչպես նաև ներկայացնում է համավարակի բուժման վերաբերյալ անաչառ ու մասնագիտական կարծիք։

 

Սխտորից մինչև տնական օղի և ձեռքերի կապտուկներից մինչև համաշխարհային դավադրություն։ Ահա թե ինչ են մտածում քաղաքացիները համավարկի վերաբերյալ։ Ինֆոդեմիայի ֆեյքահոսը ներկայացնում է կեղծ լուրերի մասին իրականությունը՝ քաղաքացիների շուրթերից։

 

Ինֆոդեմիայի տաղավարում ճանաչված մասնագետ Արթուր Պապյանը ներկայացնում է որոնողական համակարգերում ընդլայնված որոնում իրականացնելու գործիքները՝ ցույց տալով դրանց կիրառումը։ Փնտի՛ր, որ գտնես։ Բայց գտնելուց հետո՝ ստուգիր։

 

Ինֆոդեմիա հաղորդման ստեղծմանը մասնակցել են՝
Սեդա Մուրադյան, Գլխավոր խմբագիր
Արթուր Պապյան, Մեդիա փորձագետ
Սոֆի Թովմասյան, Լրագրող
Ալեքսանդր Մարտիրոսյան, Հաղորդակցության մասնագետ
Վահե Սարուխանյան, Հետք մեդիա գործարան, փաստերի ստուգման մասնագետ
Ռիմա Գրիգորյան և Անի Ղուլինյան, Հետք մեդիա գործարանի ուսանողներ
Հրայր Սիրականյան, Օպերատոր
Արթուր Փարսյան, Մոնտաժային ռեժիսոր

Այս հաղորդումը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից, «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Հաղորդման գործընկեր՝ Հետք մեդիա գործարան։

Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող և/կամ իրականացնող կազմակերպությունների տեսակետների հետ։



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend