Նորություններ

Ինֆոդեմիա N1 – Ֆեյքերի դեմ լավագույն պայքարը

Առաջիկա 10 հաղորդումների ժամանակ մենք միասին փորձելու ենք հասկանալ՝ ինչու են կեղծ լուրերն այսքան հեշտ ու արագ տարածվում, հասկանալու ենք՝ որտեղ և ինչպես փնտրել որակյալ բովանդակություն և սովորելու ենք փաստերի ստուգման տարբեր գործիքներ։

Ինֆոդեմիայում ներկայացվում են նախորդող մի քանի շաբաթների ամենից շատ քննարկված և տարածված կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները։ Միասին սովորում ենք փաստերի ստուգման նոր գործիքներ և բացահայտում ենք թվային աշխարհը։

 

Կորոնավիրուսի թեստավորումից մինչև ազնավուրյան թղթադրամ և Փաշինյանի պնդումներից մինչև պատերազմի հերքումներ։ Ինֆոդեմիան ներկայացնում է նախորդող շաբաթների ֆեյքահոսը հայասատանյան իրադարձություններից։

 

Ինչպե՞ս կողմնորոշվել սոցիալական ցանցերում, տարանջատել վստահելին անվստահելիից և լինել պաշտպանված կեղծ տեղեկատվությունից։ Ինֆոդեմիան ներկայացնում է լուծումներ։

 

Փաստերի ստուգման հարթակում ստուգում են տեղեկատվությունը։ Փաստաչափն օգնում է հասկանալ վստահելին, քիչ վստահելին և կեղծը։ Հեն այս հետքերով էլ Ինֆոդեմիան այցելել է խմբագրություն՝ պարզելու՝ ուր է ճշմարտությունը։

 

Սունկ կայքերը, որոնք աճում են օրեցօր, հանրության շրջանում նպաստում են կեղծ տեղեկատվության տարածմանը։ Ինչպե՞ս ստուգել կայքերը, հասկանալ՝ ում են պատկանում, երբ են ստեղծվել, որտեղից են գալիս և ուր են գնում։ Պարզաբանում է Ինֆոդեմիան։

 

Հայկական ինքնաթիռը, որն այդպես էլ չժամանեց Հայաստան։ Ի՞նչ է եղել իրականում, որտե՞ղ է այն գտնվում։ Ո՞րն է այս կծիկի իրական պատմությունը։ Ինֆոդեմիան ներկայացնում է հայկական ինքնաթիռի իրական հետագիծը։

 

Ինֆոդեմիա հաղորդման ստեղծմանը մասնակցել են՝
Սեդա Մուրադյան, Գլխավոր խմբագիր
Արթուր Պապյան, Մեդիա փորձագետ
Սոֆի Թովմասյան, Լրագրող
Ալեքսանդր Մարտիրոսյան, Հաղորդակցության մասնագետ
Վահե Սարուխանյան, Հետք մեդիա գործարան, փաստերի ստուգման մասնագետ
Ռիմա Գրիգորյան և Անի Ղուլինյան, Հետք մեդիա գործարանի ուսանողներ
Հրայր Սիրականյան, Օպերատոր
Արթուր Փարսյան, Մոնտաժային ռեժիսոր

Այս հաղորդումը պատրաստվել է Հանրային լրագրության ակումբի կողմից, «Հայաստանի երիտասարդների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ Բաց հասարակության հիմնադրամների աջակցությամբ։

Հաղորդման գործընկեր՝ Հետք մեդիա գործարան։

Տեսանյութում հնչած կարծիքները կարող են չհամապատասխանել ծրագիրը ֆինանսավորող և/կամ իրականացնող կազմակերպությունների տեսակետների հետ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend