Հայտարարություններ

Մարզային ՔՀԿ-ների՝ ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երկրորդ փուլ

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի երկրորդ փուլի հայտադիմումների ընդունելություն։

Ո՞վքեր կարող են մասնակցել այս դասընթացին

  • Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ մարզերում գրանցված և գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները և շահույթ չհետապնդող/ոչ կառավարական այլ կազմակերպություններ։
  • Խրախուսվում է ՔՀԿ հաղորդակցությամբ, հանրային կապերով և ծրագրային կառավարմամբ զբաղվող ներկայացուցիչների անունից դիմումների ներկայացումը։
  • Անհատները, կամավորները և կազմակերպություններում ոչ ինստիտուցիոնալ ներգրավվածություն ունեցող ներկայացուցիչները (կարճաժամկետ) չեն կարող մասնակցել այս դասընթացին։

Ինչպե՞ս մասնակցել դասընթացին

Կարողությունների զարգացման դասընթացին մասնակցելու համար հարկավոր է՝

  • Լրացնել առցանց ձևաթուղթը,
  • [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել դիմորդի ինքնակենսագրականը (նամակի թեմա դաշտում պարտադիր է նշելը՝ «Մարզային ՔՀԿ-ներն ընդդեմ ապատեղեկատվության – կազմակերպության անվանումը»):

Որո՞նք են ընտրության չափորոշիչները

Դասընթացի համար ստացված հայտերը դիտարկվելու են անկախ հանձնաժողովի կողմից` հետևյալ չափորոշիչներին համապատասխան՝

  • Դիմորդ կազմակերպության առնչությունը տեղեկատվական գործընթացներին։
  • Որքանո՞վ է կազմակերպության համար կարևոր այս ուղղությամբ կարողությունների զարգացումը։
  • Ինչպե՞ս է դիմորդ կազմակերպությունն օգտագործելու իր ստացած գիտելիքներն ու կարողությունները կազմակերպության գործունեությունում։
  • Դիմորդի ինքնակենսագրականը։

Դասընթացի հայտարարության ժամկետները

  • Դասընթացին դիմելու վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 6
  • Դասընթացի դիմորդների դիտարկման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 8
  • Դիմորդներին արդյունքների ծանուցման վերջնաժամկետը՝ 2022թ․ ապրիլի 11
  • Դասընթացի անցկացման ժամկետները՝ 2022թ․ ապրիլի 14-15

ՀԼԱ-ն ապահովում է ընտրված դիմորդների ճանապարհածախսի, կեցության, սննդի ծախսերը։

Թերի, ոչ հայատառ լրացված հայտի և/կամ ոչ ամբողջական ներկայացված փաստաթղթերի դեպքում դիմորդի հայտը չի դիտարկվելու մրցույթում։

Հարցերի համար կարող եք գրել ՀԼԱ հաղորդակցության և ծրագրերի համակարգող  Հասմիկ Փայտյանին ՝ [email protected] էլ․ փոստի հասցեի միջոցով։

Ծրագրի  մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀԼԱ կայքում։

————————

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) երկար տարիներ աշխատում է ապատեղեկատվության դեմ պայքարի գործընթացում և իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ նախագծեր՝ հասարակության (երիտասարդներ, մեծահասակներ, նախակրթական հաստատություններ, ՔՀԿ-ներ և այլն) շրջանում մեդիագրագիտության, քննադատական մտածողության և փաստերի ստուգման ու տեղեկությունների ճշգրտման ուղղությամբ կարողությունների զարգացման համար։

Մեր օրերում ապատեղեկատվության նույնականացումը գնալով բարդանում է, ի հայտ են գալիս նոր հարթակներ, ստեղծվում են նոր գործիքներ, օրեցօր զարգանում են տեխնոլոգիաները, որոնք որքանով խթանում են տեղեկատվության շրջանառմանը, նույն չափով նաև պարարտ հող են ստեղծում մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածման համար։ Շատ հաճախ կեղծ լուրերի թիրախում են հայտնվում ՔՀԿ-ներ, որոնք գործունեություն են իրականացնում համայնքային զարգացման, մարդու իրավունքների, ժողովրդավարության և բազմաթիվ այլ ոլորտներում։

Հասարակության տարբեր խմբերի մոտ կեղծ լուրերի նույնականացումը բարդ գործընթաց է, որին մշտապես աջակցում է ՀԼԱ-ն։ Այս անգամ ՀԼԱ-ն կազմակերպում է կարողությունների զարգացման երկօրյա դասընթաց մարզային ՔՀԿ-ների ներկայացուցիչների համար։

«ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատան աջակցությամբ, ՀԼԱ-ն հայտարարում է ՔՀԿ-ների կարողությունների զարգացման երկօրյա դասընթացի առաջին փուլի հայտադիմումների ընդունելություն։

Այս նախագիծը նաև կստեղծի ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ վերապատրաստված ՔՀԿ-ների ցանց, որոնց հետ հնարավոր է հետագա համագործակցություն այլ նախագծերի շրջանակներում։

* Այս միջոցառումն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ իրականացվող «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

#PowerUp #FightFake #DetectManipulation #PowerUpCSOs



Բաժանորդագրվել կայքի նորություններին

Share via
Send this to a friend