Նորություններ

Մեդիա աշխատողների կարիքները տեղեկություններ ստուգելիս և ապատեղեկատվության հետ աշխատելիս

«Մեդիա աշխատողների կարիքները տեղեկություններ ստուգելիս և ապատեղեկատվության հետ աշխատելիս» հետազոտությունն անցկացվել է հայաստանյան մեդիա աշխատողների շրջանում՝ տեղեկությունների ստուգման և ապատեղեկատվության հետ աշխատանքի կարիքները բացահայտելու նպատակով։ Հարցման և ֆոկուսխմբային քննարկումների միջոցով ուսումնասիրվել են մայրաքաղաքային և մարզային մեդիայի ներկայացուցիչների փորձը, տեղեկությունների ստուգման ժամանակ հանդիպած դժվարություններն ու դրանք հաղթահարելու մասին նրանց պատկերացումները։

Հետազոտությունն իրականացրել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը․ այստեղ ամփոփված առաջարկները կօգտագործվեն Հանրային լրագրության ակումբի կողմից՝ «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում տեխնոլոգիական լուծումներ մշակելու նպատակով:

Հետազոտությունն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։

Սույն հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս հետազոտությունում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ։ Հետազոտությունը կատարել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հանրային լրագրության ակումբը։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend