Հայտարարություններ

Միջազգային (ԱՄՆ) փորձագետի և խոսնակի հրավեր

Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), իր գործընկեր կազմակերպություններ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանում Ամերիկյան խորհուրդների հետ համատեղ, «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում (մանրամասները հասանելի են այստեղ), 2022 թվականի նոյեմբերի 12-13-ին Հայաստանում՝ Երևանում նախատեսում է անցկացնել հեքըթոն։

Հեքըթոնի մասին․

Հեքըթոնի նպատակն է համախմբել Հայաստանի ՏՀՏ, մեդիա, կրթության ոլորտները և համատեղ ուժերով մշակել տեխնոլոգիական լուծումներ, որոնք կնպաստեն հանրության լայն շրջանակների, մեդիա համայնքի և կրթության ոլորտի մեդիագրագիտությանը, կաջակցեն փաստերի ստուգմանն ու տեղեկությունների ճշգրտման։

Հեքըթոնին մասնակցելու են սթարթափ թիմեր, ՏՀՏ ոլորտի ընկերություններ, մեդիա և կրթության ոլորտների ներկայացուցիչներ։

Հեքըթոնին նախատեսվում է նաև ամերիկյան ՝ մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունն ու փաստերի ստուգումը խթանող տեխնոլոգիական լուծումների և ծրագրերի մասին իրազեկման կոմպոնենտ, որն անցկացնելու համար Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ը փնտրում է համապատասխան փորձագետի։

Փորձագետից ակնկալվում է մասնակցել հեքըթոնին, հանդես գալ ելույթով, հեքըթոնի բոլոր թիմերին տրամադրել խորհրդատվություն, խորհրդատվական դերով ներգրավվել հեքըթոնի ժյուրիի կազմում։ Ակնկալվող արդյունքները․

  • Ելույթ՝ մինչև մեկ ժամ տևողությամբ (30 րոպե հիմնական խոսք և 30 րոպե հարցուպատասխան)։
  • Խորհրդատվության տրամադրում հեքըթոնի ողջ ընթացքում՝ գաղափարներ գեներացնող և դրանց զարգացման ու մշակման վրա աշխատող թիմերին։
  • Մենթորական աջակցություն հեքըթոնի ողջ ընթացքում՝ գաղափարների զարգացման ու մշակման վրա աշխատող թիմերին։
  • Մենթորական աջակցություն թիմերին՝ ներկայացումների հարցում։
  • Խորհրդատվական դերով մրցատյանի կազմում ներգրավվածություն։
  • Աջակցություն հեքըթոնի շահառուներին՝ հետհեքըթոնային արտադրանքի մշակման փուլում:

Այս հնարավորությանը կարող են դիմել ինչպես անհատ փորձագետներ, այնպես էլ անհատներ, որոնք ներկայացնում են կրթական, տեխնոլոգիական և մեդիա կազմակերպություններ։ Դիմորդը պետք է ունենա առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ մեդիա և տեղեկատվական գրագիտության, փաստերի ստուգման ոլորտում։

ՀԼԱ-ն ապահովում է միջազգային փորձագետի ճանապարհածախսը, սնունդը և կեցությունը Հայաստանում, նախատեսված է նաև հոնորար։

Դիմելու համար հարկավոր է ուղարկել ինքնակենսագրականը, ինչպես նաև հավելյալ տեղեկություններ աշխատանքային փորձի, համանման գործունեության վերաբերյալ և անհրաժեշտ է կցել ֆինանսական առաջարկ։ Հայտը պետք է ուղարկել մինչև ս․թ․ հոկտեմբերի 15-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ թեմա դաշտում նշելով՝ «Keynote_Speaker-NAME_SURNAME»։

Հարցերի դեպքում կարող եք կապվել ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանի հետ՝ գրելով նամակ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։

Ծրագրի նկարագրություն

Հեքըթոնն անցկացվում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակում։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։



Subscribe to our newsletter

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend