- June 11, 2021
- Category:
Ծրագրի անվանում՝ Հետագծեր
Իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ
Համագործակից՝ Գո Գրուպ Մեդիա
Աջակից՝ Միջազգային ալերտ
Ֆինանսավորում՝ Եվրոպական միություն
Ծրագրի ժամկետներ՝ 01.04.2021 – 28.02.2023
Բյուջեն՝ 59.800 եվրո
«Հետագծեր» ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի ապրիլին։ Եռամյա ծրագիրն իրականացվեց Միջազգային ալերտի աջակցությամբ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» բաղադրիչի շրջանակներում։
Ծրագրի նպատակն էր պատմել այն մարդկանց պատմությունները, որոնց կյանքի վրա ազդել են տարածաշրջանային հակամարտությունները:
Ծրագրի ընթացքում Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից ընտրված լրագրողները պատրաստեցին լրագրողական նյութեր, որոնք հրապարակվեցին Ջեմ Նյուզ կայքի «Հետագծեր» բաժնում։
Նյութերը վերաբերում էին 2020 թվականի ղարաբաղյան երկրորդ պատերազմին և հետպատերազմյան շրջանին։ Դրանք գրվել են տարբեր ժանրերում՝ մարդկային պատմություններ, ֆոտո պատմություն, բլոգ, տեսանյութ և այլն։
Ընդհանուր առմամբ ստեղծվեցին ավելի քան 100 լրագրողական նյութեր և իրականացվեցին մի շարք մեդիա նախագծեր, որոնցից են՝
20 փոդքասթների ձայնագրում հոգեբանների հետ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի հոգեբանական ազդեցության վերաբերյալ,
4 վավերագրական ֆիլմերի ստեղծում 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը վերապրածների մասին,
4 փոդքասթների ձայնագրում Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմում կանանց ներգրավվածության մասին։
Ծրագրի ընթացքում մասնակից լրագրողների համար անցկացվեցին մի շարք հանդիպումներ և սեմինարներ Հայաստանում, Վրաստանում, Մոնտենեգրոյում՝ ուղղված լրագրողների կարողությունների զարգացմանը։