Ընթացիկ Projects

Մեդիա կենտրոն

Website

Ծրագրի անվանում՝ «Մեդիա կենտրոն»

Ծրագրի ֆինանսավորում՝  Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի

Ծրագրի իրականացնող՝ Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)

Իրականացման ժամկետներ՝ 2013 թ․ –

Բյուջե՝

2020թ․ – 92.200 ԱՄՆ դոլար։

2021թ․ – 63.290 ԱՄՆ դոլար։

2022թ․ – 52․500 ԱՄՆ դոլար։

 

Ծրագրի նպատակն է

  • ընդլայնել և խթանել տեղեկատվության տարածման արդյունավետությունը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի, լրագրողների և արհեստավարժ լրատվամիջոցների միջոցով, նպաստել լրագրողական փոխհարաբերությունների, գործընկերության և համերաշխության ամրապնդմանը,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կարևոր թեմաների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները,
  • ստեղծել բանավեճի մշակույթ` բանավեճերի շարք ունենալու միջոցով,
  • բացահայտել և առաջ քաշել զգայուն խնդիրներ և տեսական ռիսկեր` հանդիսանալով դրանց հրապարակային քննարկումների միջնորդ,
  • խթանել և ընդլայնել այն միջավայրը, որում հիմնական լրատվամիջոցները հետաքրքրված կլինեն օգտագործել տեղեկատվական հոսքերը,
  • ձևավորել փակ հանդիպումների մշակույթ դիվանագետների, արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների և լրատվամիջոցների, ավագ լրագրողների միջև:

 

Ծրագրի արդյունքում նախատեսված է

  • կազմակերպել քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ և մամլո ասուլիսներ
  • ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնել քննարկում-բանավեճեր և ասուլիսներ՝ որոնք կարձագանքեն մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր կհանեն հասարակությանը հուզող հարցեր:
  • հնարավորություն կտա լրագրողներին առանձին հարցազրույցներ անցկացնել փորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և դիվանագետների հետ:
  • «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ կհեռարձակվեն «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

 

Ծրագրի թիրախային խմբերը

ԶԼՄ-ներ, քաղհասարակություն

 

Ծրագրի արդյունքները

Միջոցառումներ՝ 17․500+

Ֆիլմեր և տեսանյութեր՝ 1․000+

Քննարկումներ՝ 15․000+

Մարզային քննարկումներ՝ 100+

Բանավեճեր՝ 100+

Զրույցներ՝ 1․000+

  • «Մեդիա կենտրոնի» արհեստավարժ  աշխատակազմը կազմակերպում է  քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ եւ մամլո ասուլիսներ:
  • Կենտրոնը ամենշաբաթյա պարբերականությամբ անցկացնում է քննարկում-բանավեճեր եւ ասուլիսներ՝ որոնք արձագանքում են մեր երկրում ու տարածաշրջանում ընթացող զարգացումներին, հրատապ խնդիրներին ու վեր հանում հասարակությանը հուզող հարցեր:
  • «Մեդիա կենտրոնը» նաեւ հնարավորություն է  տալիս լրագրողներին առանձին  հարցազրույցներ անցկացնելփորձագետների, քաղաքական-հասարակական գործիչների, իրավապաշտպանների, մտավորականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ դիվանագետների հետ:
  • «Մեդիա կենտրոնում» անցկացվող միջոցառումները լայնորեն լուսաբանվում են հայաստանյան ԶԼՄ-ների կողմից, ուղիղ հեռարձակվում  «Մեդիա կենտրոնի» կայքում և «Մեդիա կենտրոնի»-ի Youtube-ի ալիքով:

Միջոցառումների կազմակերպում

Դուք նույնպես կարող եք օգտվել «Մեդիա կենտրոնի» հնարավորություններից՝ նախաձեռնելով մեր տարածքում  մամլո ասուլիսներ,  քննարկումներ,  բանավեճեր կամ առանձին լրագրողների հետ հանդիպումներ:

Մեր աշխատակազմը պատրաստ է օգնել Ձեզ ՝ միջոցառումների կազմակերպման հարցում:

Միջոցառում առաջարկելու համար հարկավոր է հայտ լրացնել: Մենք կարձագանքենք հայտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Միջոցառումների բովանդակությունը եւ ձեւաչափը պետք է համապատասխանեն «Մեդիա կենտրոնի» առաքելությանն ու նպատակներին: 

«Մեդիա Կենտրոնի» գործունեությանը կարող եք հետեւել այցելելով media-center.am կայք:

Նորություններ

  • Ազատազրկվածները ցանկանում են աշխատել. ո՞րն է համակարգի արձագանքը. քննարկում

    Աշխատանքային զբաղվածությունը՝ որպես վերասոցիալականացման հիմնասյուն, շարունակում է առանցքային դեր ունենալ քրեակատարողական համակարգում։ Սակայն, թե որքանով են ազատությունից զրկված անձինք իրապես ունենում աշխատելու և հմտություններ ձեռք բերելու հնարավորություն՝ մնում է քննարկման թեմա։ Թեմային անդրադարձ է կատարվել Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում, որտեղ ոլորտի փորձագետները ներկայացրել են թե՛ ներկայիս վիճակը, թե՛ առկա մարտահրավերները։ Քննարկումն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական

    June 16, 2025
  • Lրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրող Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առնչությամբ

    Հունիսի 13-ին  Ազգային ժողովում խոչընդոտվել է Mediahub.am լրատվական կայքի թղթակից Վահե Մակարյանի մասնագիտական գործունեությունը։ Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 4-ին խիստ վիճահարույց հիմնավորմամբ դադարեցվել էր նրա հավատարմագրումը խորհրդարանում։ Այդ որոշումը կայացվել էր Վահե Մակարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև ծագած վեճից հետո, որը զուգորդվել էր փոխադարձ մեղադրանքներով և վիրավորանքներով։ Մենք անդրադարձել ենք այդ փաստերին

    June 16, 2025
  • «Հայաստանում ընտրովի արդարադատությունն անպատժելիության հետևանք է»․ Անի Չատինյան

    Հայաստանի Հանրապետությունում կա ընտրովի արդարադատություն։ Դա տեսանելի է տարբեր բնագավառներում՝ և քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործերով, և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի, և հիմնարար իրավունքների խախտումների գործերով։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը։ «Մինչդեռ օրենսդրությունը, կոնվենցիաները, պրակտիկան և, առհասարակ, արդարադատության իրականացման

    June 3, 2025
  • Կամավորական աշխատանքի հնարավորություն՝ Հանրային լրագրության ակումբում

    Հանրային լրագրության ակումբը փնտրում է կամավոր՝ միանալու մեր թիմին և աջակցելու կազմակերպության ծրագրերի իրականացմանը՝ բովանդակային և տեխնիկական հարցերում։ Եթե ցանկանում եք ձեռք բերել նոր փորձ, զարգացնել ձեր հմտությունները մեդիայի, սոցիալական մեդիայի և ծրագրերի համակարգման ոլորտներում, ապա հրավիրում ենք միանալ Հանրային լրագրության ակումբի թիմին՝ որպես կամավոր։ Ի՞նչ կտա Ձեզ կամավորությունը ՀԼԱ-ում Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն։

    June 2, 2025
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թեման դառնալու է ընդդիմության և իշխանության նախընտրական քարոզչության մի մասը․ Միհրան Բուլղադարյան

    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ դատախազությունը հետաձգում էր նիստերը, որպեսզի հասկանա, թե այն որ գործի վրա ինչ ազդեցություն է ունենալու։ Այս մասին Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ում կազմակերպված հարցազրույցի ժամանակ ասաց Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Միհրան Բուլղադարյանը։ Հիշեցնենք, որ ՍԴ-ն ապրիլի 16-ին սահմանադրական էր ճանաչել  «Ապօրինի

    May 30, 2025

Բաժանորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին:

Այլ նախագծեր

Սպասվող միջոցառումներ

Այս պահին ՄԿ միջոցառումների օրացույցում գրառումներ չկան:

Մեդիա կենտրոնի հեռարձակումներ

Share via
This website uses cookies and asks your personal data to enhance your browsing experience. We are committed to protecting your privacy and ensuring your data is handled in compliance with the General Data Protection Regulation (GDPR).
Send this to a friend