Նախկին Նախագծեր

իրադարձություններ

հայտարարություններ

արտադրանքներ

Ծրագրի անվանում՝ Էստոնիայի փորձի կիրառմամբ ապատեղեկատվության ուսումնասիրություն և հակազդում Հայաստանում` 2026 թ․ ընտրություններին ընդառաջ

Ծրագրի ֆինանսավորում՝ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Իրականացնող կազմակերպություն՝ Հանրային լրագրության ակումբ

Ծրագրի տևողություն՝ 2025 թ․ հուլիսի 1 — 2025 թ․ հոկտեմբերի 30

Ընդհանուր բյուջե՝ 8,250 եվրո

Ծրագրի նպատակն է 2026 թ․ ընտրություններին ընդառաջ նպաստել Հայաստանում ապատեղեկատվության նկատմամբ դիմակայունության բարձրացմանը՝ զարգացնելով մեդիա մասնագետների և ՔՀԿ-ների կարողությունները վնասակար խոսույթների հայտնաբերման, մշտադիտարկման և հակազդման հարցերում։


Ծրագրի հիմնական գործողությունները՝

1․ Ապատեղեկատվության քարտեզագրում և մշտադիտարկում
Կիրականացվի փոքրածավալ ուսումնասիրություն և թվային մշտադիտարկում՝ Հայաստանի տեղեկատվական միջավայրում շրջանառվող խոսույթների վերաբերյալ։ Ուսումնասիրությունը կկատարվի էստոնացի փորձագետի հետ համատեղ մշակված մեթոդաբանության հիման վրա՝ կիրառելով թվային գործիքներ և Էստոնիայի լավագույն փորձից բխող մոտեցումներ։

2․ Կարողությունների զարգացում
Կկազմակերպվի գործնական աշխատաժողով Հայաստանի լրագրողների, փաստերի ստուգմամբ զբաղվող մասնագետների և ՔՀԿ ներկայացուցիչների համար՝ ուղղված ապատեղեկատվության հայտնաբերման, խոսույթների վերլուծության և հակազդման ռազմավարությունների մշակման կարողությունների ամրապնդմանը։

3․ Հանրային իրազեկում և ջատագովություն
Կմշակվեն նյութեր՝ քաղաքացիական հասարակության, մեդիայի, քաղաքականություն մշակողների և լայն հանրության շրջանում ուսումնասիրության արդյունքները տարածելու նպատակով։ Կստեղծվի մեդիա բովանդակություն՝ հասանելի և օգտակար տեղեկատվությամբ սոցիալական մեդիայի միջոցով բարձրացնելու հիմնական ապատեղեկատվական խոսույթների վերաբերյալ իրազեկվածությունը և խթանելու տեղեկացված հանրային ներգրավվածությունը։

Ծրագիրն իրականացվում է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։

Կիսվել :