Ծրագրի անվանում: Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների՝ փաստերի ստուգման կարողությունների զարգացում
Ծրագրի աջակից: Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Ծրագրի ժամկետներ: 2020 թվականի հունվար-հոկտեմբեր
Ծրագրի նպատակն է ստեղծել վստահություն Հայաստանի և Ադրբեջանի մեդիա դաշտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Ծրագիրը ուղղված է ստեղծելու Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ցանց, որի անդամները կզարգացնեն փաստերի ստուգման իրենց կարողությունները, կմասնակցեն տարածաշրջանային դասընթացների և գործնական կապեր կստեղծեն միմյանց հետ:
Ի հավելումն, կներկայացվի Հայաստան-Ադրբեջան համատեքստում կեղծ լուրերի օրինակների յուրօրինակ ուսումնասիրություն, որը կծառայի որպես գործիք մեդիա դասընթացավարների համար:նորդագրվել Մեդիա կենտրոնի հեռարձակումներին և նորություններին
